Ո՞րն է փրկութեան Հռոմայեցիս ճանապարհը:



Հարց. Ո՞րն է փրկութեան Հռոմայեցիս ճանապարհը:

Պատասխան.
Փրկութեան Հռոմայեցիս ճանապարհը փրկութեան բարի լուրը բացատրելու ձեւ է Հռոմայեցիս Թղթի խօսքերով. պարզ, բայց ազդու մեթոդ՝ բացատրելու, թէ ինչու մենք փրկութեան կարիք ունենք, Աստուած ինչպէս է ապահովել մեր փրկութիւնը, ինչպէս կարող ենք ստանալ փրկութիւնը, եւ որն է փրկութեան արդիւնքը:

Փրկութեան Հռոմայեցիս ճանապարհի առաջին համարը 3.23-ն է. «Որովհետեւ բոլորը մեղանչեցին եւ Աստուծոյ փառքից պակասեցին»: Մենք բոլորս էլ մեղանչել ենք: Բոլորս էլ բաներ ենք արել, որ հաճելի չեն եղել Աստծուն: Չկայ մէկը, որ անմեղ լինի: Հռոմ. 3.10-18-ը մանրամասն պատկերում է, թէ ինչ է մեղքը մեր կեանքի մէջ:

Երկրորդ համարը 6.23ա-ն է. «Մեղքի վարձքը մահ է...»: Պատիժը, որը «վաստակել» ենք մեր մեղքերի պատճառով, մահն է: Ոչ միայն սոսկ ֆիզիկական, այլեւ՝ յաւիտենական մահը:

Երրորդ համարը 6.23-ի շարունակութիւնն է. «...իսկ Աստուծոյ շնորհը՝ յաւիտենական կեանք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով»: Հռոմ. 5.8-ն ասում է. «Բայց Աստուած մեր նկատմամբ Իր սէրը յայտնեց, երբ մենք դեռ մեղաւոր էինք. Քրիստոս մեռաւ մեզ համար»: Յիսուս մեզ համար մեռաւ: Յիսուսի մահը վճարեց մեր մեղքերի գինը: Յիսուսի յարութիւնը ապացուցում է, որ Աստուած Նրա մահն ընդունում է որպէս հատուցումը մեր մեղքերի:

Հռոմայեցիս ճանապարհին չորրորդ «կանգառը»10.9-ն է. «Որովհետեւ եթէ Յիսուսին բերանովդ Տէր դաւանես եւ սրտումդ հաւատաս, որ Աստուած Նրան մեռելներից յարուցանեց, կփրկուես»: Քանի որ Յիսուս մեռաւ մեր փոխարէն, մեզ մնում է միայն հաւատալ Նրան, վստահել Նրա մահուանը որպէս հատուցում մեր մեղքերի, եւ կփրկուենք: Հռոմ. 10.13-ում ասում է. «Քանզի ով Տիրոջ անունը կանչի, կփրկուի»: Յիսուս մեռաւ, որ վճարի մեր մեղքերի հատուցման պատիժը եւ փրկի մեզ յաւիտենական մահից: Փրկութիւնը, մեղքերի թողութիւնը մատչելի է բոլոր նրանց, ով կվստահի Յիսուս Քրիստոսին որպէս իր Տէրն ու Փրկիչը:

Վերջին հանգրուանը փրկութեան արդիւնքն է: Հռոմ. 5.1-ը այս գեղեցիկ պատգամն է տալիս. «Արդ՝ մենք, հաւատքով արդարացած լինելով, խաղաղութիւն ունենք Աստուծոյ հետ մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով»: Յիսուս Քրիստոսով կարող ենք Աստուծոյ հետ խաղաղութիւն եւ մտերմութիւն ունենալ: Հռոմ. 8.1-ը սովորեցնում է. «Ուրեմն հիմա դատապարտութիւն չկայ Քրիստոս Յիսուսի մէջ եղողներին»: Շնորհիւ մեր փոխարէն Յիսուսի մահուան մենք երբեք չենք դատապարտուելու մեր մեղքերի համար: Եւ վերջապէս՝ Աստուծոյ այս հրաշալի խոստումը Հռոմ. 8.38-39-ում. «Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կեանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանութիւնները, ո՛չ զօրութիւնները, ո՛չ ներկայ բաները, ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրութիւնը, ո՛չ խորութիւնը եւ ոչ էլ ստեղծուած մի ուրիշ բան չեն կարող մեզ զատել Աստուծոյ սիրուց, որ մեր Տէր Քրիստոս Յիսուսում է»:

Կուզե՞ս դու էլ անցնես փրկութեան այս ճանապարհով: Եթէ այո, ահա մի պարզ աղօթք քեզ համար: Յիշի՛ր. այս կամ մէկ այլ աղօթք արտասանելը չէ, որ փրկելու է քեզ: Յիսուս Քրիստոսին եւ խաչի վրայ կատարած Նրա գործին հաւատալով միայն կարող ես փրկուել: Այս աղօթքը սոսկ միջոց է, որ արտայայտես Աստծուն քո հաւատքը Նրա հանդէպ եւ շնորհակալութիւն յայտնես քո փրկութիւնը հոգալու համար: «Աստուա՛ծ իմ, գիտեմ, որ մեղանչել եմ Քո դէմ եւ արժանի եմ պատժի: Բայց Յիսուս Քրիստոս առաւ այն պատիժը, որ ես պիտի կրէի, որպէսզի Նրա հանդէպ իմ հաւատքով ներում լինի ինձ: Հաւատում եմ Քեզ փրկութեանս համար: Գոհանում եմ Քո սքանչելի շնորհի, ներումի եւ յաւիտենական կեանքի պարգեւի համար: Ամէն»:

Քրիստոսին դառնալու վճիռդ այս էջը կարդալու պատճառո՞վ է: Եթէ այո՝ սեղմիր «Այսօր ընդունեցի Քրիստոսին» կոճակը ստորեւ:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ո՞րն է փրկութեան Հռոմայեցիս ճանապարհը: