Ի՞նչ է ասում Աստուածաշունչը դեւերի մասին:



Հարց. Ի՞նչ է ասում Աստուածաշունչը դեւերի մասին:

Պատասխան.
Յայտնութեան 12.9-ը դեւերի վերաբերեալ սուրբգրային ամենապարզ հատվածն է. «Եւ ցած գցուեց մեծ վիշապը, այն առաջին օձը, որ Բանսարկու եւ Սատանայ է կոչւում. բովանդակ աշխարհը մոլորեցնողը երկրի վրայ ցած գցուեց, եւ իր հրեշտակներն էլ իր հետ գցուեցին»: Սատանայի անկումը երկնքից խորհրդանշօրէն պատկերուած է Եսայիա 14.12-15 եւ Եզեկիէլ 28.12-15 հատուածներում: Յայտնութեան 12.4-ում կարծես նշւում է, որ Սատանան հրեշտակների մէկ երրորդին յանցակից արաւ իր մեղսագործութեանը: Աստուածաշունչն ասում է, որ դեւերը անկեալ հրեշտակներ են, որոնք Սատանայի հետ միասին ապստամբեցին Աստուծոյ դէմ:

Սատանան եւ իր դեւերն այժմ ջանում են խաբել ու կործանել բոլոր նրանց, ովքեր հետեւում եւ պաշտում են Աստծուն (Ա Պետրոս 5.8, Բ Կորնթացիս 11.14-15): Դեւերը բնութագրւում են իբրեւ չար ոգիներ (Մատթէոս 10.1), պիղծ ոգիներ (Մարկոս 1.27) եւ Սատանայի հրեշտակներ (Յայտնութիւն 12.9): Սատանան ու իր արբանեակ դեւերը մոլորեցնում են աշխարհին (Բ Կորնթացիս 4.4), յարձակւում են քրիստոնեաների վրա (Բ Կորնթացիս 12.7, Ա Պետրոս 5.8) եւ կռուի են բռնւում սուրբ հրեշտակների հետ (Յայտնութիւն 12.4-9): Դեւերը հոգեւոր էակներ են, բայց կարող են յայտնուել մարմնավոր ձեւերով (Բ Կորնթացիս 11.14-15): Դեւերը, նոյնն է թէ անկեալ հրեշտակները, Աստուծոյ թշնամիներն են, բայց պարտուած թշնամի են: Աւելի մեծ է Նա, ով մեր մէջ է, քան նրանք, որ աշխարհում են (Ա Յովհաննէս 4.4):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է ասում Աստուածաշունչը դեւերի մասին: