Ի՞նչ է ասում Աստուածաշունչը համասեռամոլութեան մասին: Համասեռամոլութիւնը մե՞ղք է:



Հարց. Ի՞նչ է ասում Աստուածաշունչը համասեռամոլութեան մասին: Համասեռամոլութիւնը մե՞ղք է:

Պատասխան.
Աստուածաշունչը հետեւողականօրէն պնդում է, որ համասեռամոլութիւնը մեղք է (Ծննդ. 19.1-3, Ղեւտ. 18.22; 20.13, Հռոմ. 1.26-27, Ա Կորնթ. 6.9): Հռոմ. 1.26-27-ը պարզ ասում է, որ համասեռամոլութիւնը հետեւանք է Աստծուն մերժելու եւ Նրա հանդէպ անհնազանդութեան: Երբ մարդը յարատեւում է մեղքի ու անհաւատութեան մէջ, Աստուած նրան «յանձնում է» էլ աւելի պիղծ ու անառակ մեղքերի, որպէսզի ցոյց տայ նրան Աստծուց հեռու կեանքի սնանկութիւնն ու անյուսութիւնը: Ա Կորնթ. 6.9-ը հռչակում է, որ «արուամոլները» Աստուծոյ թագաւորութիւնը չպիտի ժառանգեն:

Աստուած մարդուն համասեռական ցանկութիւններով չի ստեղծել: Աստուածաշունչն ասում է, որ մարդը մեղքի պատճառով համասեռամոլ դարձաւ (Հռովմ. 1.24-27) եւ իր իսկ անձնական ընտրութեամբ է այդպիսին: Մարդը կարող է ծնուել համասեռամոլութեան հանդէպ որոշակի հակումով, ինչպէս, օրինակ, ոմանք ծնւում են բռնութեան կամ ինչ-ինչ մեղքերի հանդէպ հակումով: Բայց սա չի արդարացում նրան, երբ ընտրում է մեղսագործութիւնը եւ տրւում է մեղաւոր ցանկութիւնների: Եթե մարդը ծնուել է բարկութեան, զայրոյթի հանդէպ հակուածութեամբ, մի՞թէ ճիշտ կլինի, որ տեղի տայ այդ ցանկութեանը: Անշուշտ՝ ոչ: Նոյնն է նաեւ համասեռամոլութեան պարագայում:

Այսուհանդերձ, Աստուածաշունչը չի ասում, որ համասեռամոլութիւնը ուրիշ մեղքերից «աւելի մեծ» մեղք է: Բոլոր մեղքերն էլ անարգանք են Աստծուն: Համասեռամոլութիւնը բոլոր մեղքերից սոսկ մէկն է, որոնք թուարկւում են Ա Կորնթ. 6.9-10 հատուածում, որոնք նաեւ արգելում են մարդուն Աստուծոյ արքայութիւնը մտնելու: Ըստ Սուրբ Գրքի՝ Աստուծոյ թողութիւնը նաեւ համասեռամոլների համար է, նոյնքան, որքան շնացողների, կռապաշտների, մարդասպանների, գողերի եւ այլոց: Աստուած նաեւ յաղթութեան ուժ է խոստանում ընդդէմ մեղքի, այդ թւում նաեւ՝ համասեռամոլութեան, բոլոր նրանց, ովքեր հաւատում են Յիսուս Քրիստոսին իրենց փրկութեան համար (Ա Կորնթ. 6.11, Բ Կորնթ. 5.17, Փիլիպ. 4.13):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է ասում Աստուածաշունչը համասեռամոլութեան մասին: Համասեռամոլութիւնը մե՞ղք է: