settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը այլազգիների ամուսնությունների մասին:

Պատասխան


Հին Կտակարանի օրենքը արգելում էր այլազգիների հետ ամուսնությունները (Բ Օրինաց 7․3–4)։ Սակայն այս արգելքի պատճառը մաշկի գույնը կամ էթնիակական պատկանելությունը չէր։ Ավելի շուտ այս հրահանգի պատճառը կրոնական պատկանելությունն էր։ Աստծո կողմից հրեաներին տրված այլազգիների հետ ամուսնանալու արգելքը բխում էր այն փաստից, որ այդ մարդիկ սուտ աստվածների էին երկրպագում։ Իսրայելացիները կհեռանային Աստծուց, եթե ամուսնանային կռապաշտ, հեթանոս կամ սուտ աստվածների երկրպագող անհատների հետ։ Հենց դա էր տեղի ունեցել Իսրայելում ըստ Մաղաքիա 2․11 խոսքի։

Հոգևոր անարատության նմանատիպ սկզբունք ենք հանդիպում նաև Նոր Կտակարանում, սակայն այն ոչ մի կապ չունի անհատի ազգային կամ ռասսայական պատկանելության հետ․ «Անհավատների հետ այլախառն լծակից մի՛ եղեք, որովհետև արդարությունն անօրինության հետ ի՞նչ մասնակցություն կարող է ունենալ, կամ լույսը խավարի հետ ի՞նչ հաղորդություն կարող է ունենալ»։ Ճիշտ ինչպես իսրայելացիները (միակ ճշմարիտ Աստծուն հավատացողները) կռապաշտների հետ չամուսնանալու հրահանգ էին ստացել , այնպես էլ հավատացյալ քրիստոնյաները (միակ ճշմարիտ Աստծուն հավատացողները) հրահանգ ունեն անհավատների հետ չամուսնանալու։ Աստվածաշունչը երբեք չի ասում, որ մեկ այլ ազգի կամ ռասսայի ներկայացուցչի հետ ամուսնանալու մեջ սխալ բան կա։ Ցանկացած մեկն, ով արգելում է նման ամուսնությունները, դա անում է առանց աստվածաշնյան իշխանություն ունենալու։

Ինչպես Մարտին Լյութեր Քինգ կրտսերն է նշել, մարդու մասին պետք է կարծիք կազմել ոչ թե նրա մաշկի գույնով, այլ նրա բնավորության հիմա վրա։ Քրիստոնյայի կյանքում ռասսայական խտրականության դրսևորումների համար տեղ չպետք է լինի (Հակոբոս 2․1–10)։ Իրականում, աստվածաշնչյան տեսակետն ասում է, որ միայն մեկ մարդկային «ռասսա» գոյություն ունի՝ բոլորն էլ առաջացել են Ադամից ու Եվայից։ Երբ քրիստոնյա կինն ամուսին է ընտրում, ապա առաջին բանը, որը նա պետք է քննի, դա տվյալ մարդու վերստին ծնված լինելն է Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի շնորհիվ (Հովհաննես 3․3–5)։ Նաև տղամարդու պարագայում կին ընտրելու աստվածաշնչյան չափանիշը Քրիստոսի հանդեպ հավատն է և ոչ թե մաշկի գույնը։ Այլազգիների հետ ամուսնությանը մենք պետք է մոտենանք ոչ թե ճիշտ և սխալ լինելու տեսանկյունից, այլ իմաստությամբ, զանազանությամբ և աղոթքով։

Ամուսնության նախապատրաստվող զույգը պետք է բազմաթիվ գործոններ ծանրութեթև անի։ Թեև մաշկի գույնը անկարևոր հարց չէ, սակայն այդ գործոնը չպետք է որոշիչ լինի ամուսնանալու որոշման կայացման հարցում։ Տարբեր ազգերի ներկայացուցիչներից կազմված զույգը կարող է խտրականության և ճնշումների ենթարկվել։ Նրանք պետք է պատրաստ լինեն նման նախապաշարումներին աստվածաշնչյան արձագանք ունենալու համար։ «Հրեայի և հույնի միջև խտրություն չկա, որովհետև բոլորի Տերը նույնն է, առատաձեռն բոլորի հանդեպ, ովքեր կանչում են Իրեն» (Հռոմեացիս 10․12)։ Տարբեր մաշկի գույն ունեցող մարդկանցից կամ տարբեր ազգերի ամուսնական զույգերից բաղկացած եկեղեցին կարող է Քրիստոսի մեջ հավասարության զորավոր օրրինակ լինել։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը այլազգիների ամուսնությունների մասին:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries