Ի՞նչ է նշանակում աղօթել Յիսուսի անունով:



Հարց. Ի՞նչ է նշանակում աղօթել Յիսուսի անունով:

Պատասխան.
«Յիսուսի անունով» աղօթելը ուսուցանւում է Յովհաննէս 14.13-14-ում. «Եւ ինչ էլ որ իմ անունով խնդրէք, կանեմ, որպէսզի Հայրը Որդու մէջ փառաւորուի: Եթէ իմ անունով մի բան խնդրէք, ես կանեմ»: Ոմանք չարաշահում են են այս խօսքը՝ կարծելով, թէ աղօթքի վերջում «Յիսուսի անունով» ասելով կարող են ստանալ Աստծուց ինչ որ ուզեն: Սա ըստ էութեան նույնն է թէ «Յիսուսի անունով» բառերը համարել մոգական, մի բան, որ բացարձակապէս հակասուրբգրային է:

Յիսուսի անունով աղօթել նշանակում է աղօթել Յիսուսի հեղինակութեամբ եւ խնդրել Հայր Աստծուն գործել ըստ մեր աղօթքի, որովհետեւ գալիս ենք իր Որդու՝ Յիսուսի անունից: Յիսուսի անունով աղօթել՝ նոյնն է, թէ աղօթել Աստուծոյ կամքի համաձայն: «Եւ սա է այն համարձակութիւնը, որ Նրա նկատմամբ ունենք, թէ ինչ որ ըստ Նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ: Եւ եթէ գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաեւ, որ Նրանից ստանում ենք մեր խնդրածները» (Ա Յովհ. 5.14-15): Աղօթել Յիսուսի անունով նշանակում է աղօթել այնպիսի բաների համար, որ պատւում եւ փառաւորում են Յիսուսին:

Աղօթքի վերջում «Յիսուսի անունով» ասելը կախարդական հմայութիւն չէ: Եթե աղօթքի մէջ մեր ասածը կամ խնդրածը Աստուծոյ փառքի համար չէ եւ ըստ Նրա կամքի չէ, ապա «Յիսուսի անունով» բառերն արտասանելն անիմաստ է: Անկեղծօրէն աղօթել Յիսուսի անունով եւ ի փառս Յիսուսի՝ ահա թէ ինչն է կարեւորը, այլ ոչ թէ աղօթքին ինչ-ինչ «յատուկ» բառեր կցելը: Էականը աղօթքի բառերը չեն, այլ աղօթքի հիմքում ընկած նպատակը: Աղօթել Յիսուսի անունով՝ ըստ էութեան աղօթելն է Աստուծոյ կամքին ներդաշնակ բաների համար:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է նշանակում աղօթել Յիսուսի անունով: