Բոլոր մեղքերը հաւասա՞ր են Աստուծոյ առաջ:



Հարց. Բոլոր մեղքերը հաւասա՞ր են Աստուծոյ առաջ:

Պատասխան.
Մատթէոս 5.21-28-ում Յիսուս շնութիւն անելը հաւասարեցնում է ցանկասիրութեանը, իսկ մարդասպանութիւնը՝ սրտում բոյն դրած ատելութեան մաղձին: Բայց սա չի նշանակում, թէ այս մեղքերը հաւասար են: Յիսուս ուզում էր փարիսեցիների գիտակցութեանը հասցնել, որ մեղքը մեղք է, նոյնիսկ երբ միայն ցանկանում ես անել գործողութիւնը, առանց փաստացի կատարման: Յիսուսի ժամանակի կրօնական առաջնորդները սովորեցնում էին, որ որեւէ բան անել խորհելու մէջ վատ բան չկայ, քանի դեռ ցանկութիւնդ չես իրագործել: Յիսուս ստիպում է նրանց հասկանալ, որ Աստուած դատում է ինչպէս մարդու գործերը, այնպէս էլ մտքերը: Յիսուս ասում էր, որ մեր գործերը արդիւնքն են այն բանի, ինչ որ մեր սրտերում է (Մատթէոս 12.34):

Արդ՝ թէեւ Յիսուս ասաց, որ ցանկասիրութիւնն ու շնութիւնը՝ երկուսն էլ մեղք են, դա չի նշանակում, որ դրանք հաւասար բաներ են: Շատ աւելի վատթար է մարդ սպանելը, քան պարզապէս որեւէ մէկին ատելը, թէեւ երկուսն էլ մեղք են Աստուծոյ առջեւ: Մեղքի աստիճաններ կան. որոշ մեղքեր վատթար են, քան միւսները: Միեւնոյն ժամանակ՝ թէ՛ յաւիտենական հետեւանքների, թէ՛ փրկութեան առումով բոլոր մեղքերն էլ ըստ էութեան նոյնն են: Իւրաքանչիւր մեղք յանգեցնելու է յաւիտենական դատապարտութեան (Հռոմայեցիս 6.23): Բոլոր մեղքերը, որքան էլ «փոքր» թուան, գործւում են անսահման եւ յաւիտենական Աստուծոյ դէմ, հետեւաբար արժանի են անսահման եւ յաւիտենական պատժի (Ա Յովհաննէս 2.2): Յիսուս մեռաւ մեր բոլոր մեղքերի համար (Բ Կորնթացիս 5.21): Արդեօ՞ք բոլոր մեղքերը հաւասար են Աստուծոյ համար: Այո եւ ոչ: Սաստկութեան առումո՞վ՝ ոչ: Պատժի առումո՞վ՝ այո: Ներելիութեա՞ն՝ այո:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Բոլոր մեղքերը հաւասա՞ր են Աստուծոյ առաջ: