Ինչպէ՞ս իմանամ, թէ որն է իմ հոգեւոր պարգեւը:



Հարց. Ինչպէ՞ս իմանամ, թէ որն է իմ հոգեւոր պարգեւը:

Պատասխան.
Մեր հոգեւոր պարգեւները ստոյգ յայտնաբերելու կախարդական բանաձեւ կամ որոշիչ թեստ գոյութիւն չունի: Սուրբ Հոգին բաշխում է պարգեւները, ինչպէս կամենում է (Ա Կորնթացիս 12.7-11): Քրիստոնեաների մէջ տարածուած գայթակղութիւն է՝ տարուել հոգեւոր պարգեւով այնպէս, որ փնտրենք ծառայել Աստծուն միայն այն բնագաւառում, որում, ըստ մեզ, պարգեւ ունենք: Հոգեւոր պարգեւներն այդպէս չեն գործում: Աստուած կանչում է մեզ հնազանդ ծառայելու Իրեն ամէն բանում: Նա կզօրացնի մեզ այն պարգեւով կամ պարգեւներով, որոնք անհրաժեշտ են մեզ յանձնարարած գործն իրականացնելու համար:

Մեր հոգեւոր օժտուածութիւնը կարող է դրսեւորուել տարբեր ձեւերով: Հոգեւոր պարգեւները որոշելու թեստերը կամ շտեմարանը անշուշտ կարող են օգտակար լինել, բայց չպէտք է լիովին հենուել դրանց վրայ: Ուրիշների կողմից արտայայտուող հաւանութիւնը նոյնպէս լոյս է սփռում մեր հոգեւոր օժտուածութիւնը որոնելու վրայ: Կողմնակի կարծիքը, մարդիկ, որ տեսնում են Տիրոջը մատուցուղ մեր ծառայութիւնը, յաճախ գտնում են հոգեւոր մեր այն ճիշտ պարգեւը, որ մենք ինքներս չենք տեսնում կամ համարում ենք, որ այդպէս էլ պիտի լինէր եւ չենք գնահատում ըստ արժանւոյն: Աղօթքը նոյնպէս կարեւոր է. ո՞վ ստոյգ գիտէ, թէ որն է մեր հոգեւոր պարգեւը, եթէ ոչ պարգեւատուն՝ Սուրբ Հոգին: Խնդրենք Աստծուն, որ ցոյց տայ մեզ մեր պարգեւը, որպէսզի լաւագոյնս գործադրի այն Իր փառքի համար:

Յիրաւի, Աստուած ոմանց կանչում է ուսուցիչ եւ վարդապետ լինելու եւ նրանց տալիս է սովորեցնելու պարգեւը: Աստուած ոմանց կանչում է ծառայող լինելու եւ նրանց էլ օժտում է մարդկանց օգնելու պարգեւով: Այսուհանդերձ, մեր ստոյգ հոգեւոր պարգեւն իմանալը չի նշանակում չծառայել Աստծուն այդ պարգեւի հնարաւորութիւններից դուրս: Օգտակա՞ր է իմանալ, թէ Աստուած ինչ պարգեւով է օժտել մեզ. անշո՛ւշտ: Սխա՞լ է սեւեռուել միայն այդ պարգեւի վրայ եւ զանց առնել Աստծուն ծառայելու այլ պատեհութիւններ: Այո: Եթէ մենք ինքներս նուիրուած լինենք Աստուծոյ ձեռքին օգտակար գործիք լինելու, Նա կօժտի մեզ անհրաժեշտ հոգեւոր պարգեւներով:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ինչպէ՞ս իմանամ, թէ որն է իմ հոգեւոր պարգեւը: