settings icon
share icon
Հարց

Արդյոք Աստվածաշնչում կա՞ն սխալներ, հակասություններ ու անհամապատասխանություններ:

Պատասխան


Եթե մենք Աստվածաշունչն ընթերցենք՝ գնահատելով դրա արժեքավորությունը և առանց դրանում սխալներ գտնելու կանխատրամադրվածության, ապա կհայտնաբերենք, որ այն ամբողջական, համահունչ և բավականին դյուրըմբռնելի գրիք է։ Անշուշտ, Աստվածաշնչում կան հատվածներ, որոնք համեմատաբար դժվար է հասկանալ։ Կան նաև խոսքեր, որոնք առաջին հայացքից հակասական են թվում։ Սակայն պետք է չմոռանանք, որ Աստվածաշունչը գրվել է մոտ 40 տարբեր մարդկանց կողմից 1500 տարիների ընթացքում։ Յուրքանչյուր հեղինակ տարբեր ոճով է գրել, տարբեր տեսանկյունից նայել իրադարձություններին և տարբեր նպատակ է հետապնդել։ Այս ամենի արդյունքում, կարող ենք հանդիպել աննշան տարբերությունների։ Սխալ կարող է համարվել միայն այն խոսքը կամ հատվածը, որը ոչ մի կերպ հնարավոր չէ համահունչ դարձնել մեկ այլ հատվածի կամ խոսքի հետ։ Անգամ եթե որոշ հարցերի պատասխաններ մենք առայժմ չունենք, դա դեռ չի նշանակում, որ դրանց պատասխանը գոյություն չունի։ Շատերն են փորձել պատմական կամ աշխարհագրական սխալներ գտնել Աստվածաշնչում, սակայն ժամանակի ընթացքում կատարված հնաբանական բացահայտումները ապացուցել ու հիմնավորել են Աստվածաշնչի ճշմարտացիությունը։

Մենք հաճախ հարցեր ենք ստանում, որոնց տողերի տակ այս հարցն է․ «Բացատրե՛ք, թե ինչպե՞ս է հնարավոր, որ այս խոսքերը չհակասեն իրար» կամ «Այստեղ Աստվածաշնչի մեջ սխալ կա»։ Ընդունում ենք, որ մարդկանց բարձրացրած որոշ հարցերի դժվար է պատասխանել։ Սակայն համոզված ենք, որ Աստվածաշնչի մեջ ենթադրյալ ամեն հակասության ու սխալի իմանաստալի բացատրությունը գոյություն ունի։ Գրքեր ու կայքեր կան, որոնք թվարկում են Աստվածաշնչում հանդիպող «բոլոր սխալները»։ Շատերն օգտվում են այդ աղբյուրներից ու հարստացնում իրենց զինանոցը այս ենթադրաբար սխալ հատվածների ցուցակով, այլ ոչ թե ուսումնասիրում են Աստվածաշունչը։ Գոյություն ունեն նաև գրքեր ու կայքեր, որոնք հերքում են այդ բոլոր սխալներն ու հակասությունները։ Դժբախտաբար, այն մարդիկ, ովքեր նման մեղադրանքներ են հնչեցնում Աստվածաշնչի հասցեին, այնքան էլ հետաքրքրված չեն իրենց բարձրացրած հարցերի պատասխաններով։ Նման մարդկանցից շատերն անգամ տեղյալ են այդ պատասխաններին, սակայն շարունակում են կրկին ու կրկին իրենց անհիմն մեղադրանքներն օգտագործել Աստվածաշնչի հեղինակազրկման նպատակով։

Այսպիսով, ի՞նչ պետք է անենք, երբ ինչ-որ մեկը մեզ խոսում է Աստվածաշնչի սխալների մասին։ 1) Աղոթքով ուսումնասիրեք Աստվածաշունչը և որոնեք պարզ լուծումներ։ 2) Որոշակի ուսումնասիրություն կատարեք՝ օգտվելով Աստվածաշնչի լավագույն մեկնություններից, «աստվածաշնչի ջատագովության» գրքերից և աստվածաշնչյան ուսումնասիրությունների կայքերից։ 3) Հարց ուղղեք Ձեր հովվին կամ եկեղեցու առաջնորդներին և նրանցից ստացեք համապատասխան տեղեկատվություն։ 4) Եթե 1), 2) և 3) քայլերից հետո դեռևս չունեք հստակ պատասխան, ապա վստահեք Աստծուն, որ Նրա Խոսքը ճշմարտություն է և որ գոյություն ունի լուծում տվյալ խնդրին, որը դեռևս չի բացահատվել (Բ Տիմոթեոս 2․15, 3․16-17)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Արդյոք Աստվածաշնչում կա՞ն սխալներ, հակասություններ ու անհամապատասխանություններ:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries