settings icon
share icon
Հարց

Ունե՞ք արդյոք հավիտենական կյանք:

Պատասխան


Աստվածաշունչը հստակ կերպով նկարագրում է դեպի հավիտենական կյանք տանող ճանապարհը։ Նախ, մենք պետք է գիտակցենք, որ մեղանչել ենք Աստծո դեմ․ «Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից» (Հռոմեացիս 3․23)։ Յուրաքանչյուր մարդ արել է բաներ, որոնք հակառակ են եղել Աստծո կամքին, ինչը մեզ դարձնում է պատժվելու արժանի։ Քանի որ մեր բոլոր մեղքերը հավիտենական Աստծո դեմ են եղել, ապա միայն հավիտենական պատիժն է դրանց համարժեք հատուցումը։ «Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմեացիս 6․23)։

Սակայն, Հիսուս Քրիստոս՝ Աստծո առանց մեղքի (Ա Պետրոս 2․22) և հավիտենական Որդին, մարդացավ (Հովհաննես 1․1,14) և մահացավ մեր փոխարեն, որպեսզի կրի մեր պատիժն ու վճարի մեր մեղքերի գինը։ «Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռոմեացիս 5․8)։ Հիսուս Քրիստոս մահացավ խաչի վրա (Հովհաննես 19․31-42)՝ կրելով այն պատիժը, որին մենք էինք արժանի (Բ Կորնթացիս 5․21)։ Երեք օր անց Նա հարություն առավ մահացածների միջից (Ա Կորնթացիս 15․1-4) որպես ապացույց մեղքի ու մահվան հանդեպ Իր տարած հաղթանակի։ «․․․որ Իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ» (Ա Պետրոս 1․3)։

Հավատի շնորհիվ մենք պետք է փոխենք մեր պատկերացումները Քրիստոսի մասին՝ Ով է Նա, ինչ է արել մեր փրկության համար և ինչու (Գործք 3․19)։ Եթե մենք հավատանք Նրան՝ վստահելով, որ Նա մեր մեղքերի համար մահացավ խաչի վրա, ապա կներվենք և կընդունենք Երկնքում հավիտենական կյանք ունենալու պարգևը (Հովհաննես 3․16)։ «Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես» (Հռոմեացիս 10․9)։ Խաչի վրա Քրիստոսի ավարտուն գործի հանդեպ հավատն է դեպի հավիտենական կյանք տանող միակ ճանապարհը։ «Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։ Ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա» (Եփեսացիս 2․8-9)։

Եթե ուզում եք Հիսուս Քրիստոսին ընդունել որպես Ձեր կյանքի Փրկիչ, ապա աղոթեք այս պարզ աղոթքով։ Հիշե՛ք, որ այս աղոթքը կամ ցանկացած այլ աղոթք ասելը չէ, որ փրկում է Ձեզ։ Մենք մեղքից փրկվում ենք միայն Քրիստոսին վստահելու արդյունքում։ Այս աղոթքը Աստծո հանդեպ Ձեր հավատն արտահայտելու և Ձեր փրկության համար Նրան երախտագիտություն հայտնելու մի պարզ միջոց է։ «Տե՛ր Աստված, ես գիտեմ, որ Քեզ դեմ մեղքեր եմ գործել և արժանի եմ պատժի։ Սակայն այն պատիժը, որին ես էի արժանի, Հիսուս Քրիստոս Իր վրա վերցրեց, որպեսզի Նրա հանդեպ հավատի շնորհիվ ես ներում ընդունեմ։ Ես Քեզ եմ վստահում իմ փրկության հարցում։ Շնորհակալ եմ Քո սքանչելի շնորհի և ներման դրսևորման՝ հավիտենական կյանքի պարգևի համար։ Ամեն»։

Արդյոք այստեղ ընթերցածի շնորհի՞վ եք որոշել Քրիստոսին Տեր ընդունել։ Եթե այո, ապա խնդրում ենք սեղմել «Ես այսօր Քրիստոսին Տեր ընդունեցի» գրվածքի վրա։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ունե՞ք արդյոք հավիտենական կյանք:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries