settings icon
share icon
Հարց

Կալվինականությունն ընդդեմ արմինիականության․ ո՞րն է ճիշտ ուղղությունը:

Պատասխան


Կալվինականությունն ու արմինիականությունը աստվածաբանության երկու տարբեր համակարգեր են, որոնք փորձում են բացատրել փրկության հարցում Աստծո ինքնիշխանության և մարդու պատասխանատվության միջև առկա փոխհարաբերությունը։ Կալվինականություն անունը սերում է 1509-1564թթ․ ապրած ֆրանսիացի աստվածաբան Ջոն Կալվինից։ Արմինիականությունը անվանվել է Հակոբուս Արմինիուսի պատվին, ով 1560-1609թթ․ ապրած հոլանդացի աստվածաբան էր։

Երկու համակարգերն էլ կարելի է ամփոփել հինգ կետերի մեջ։ Կալվինականությունը ընդունում է մարդու մեղավոր բնույթի ամբողջականությունը, մինչ արմինիականությունը հավատում է դրա մասնակիությանը։ Կալվինականության մեջ մարդու մեղավոր բնույթի ամբողջականության վարդապետությունը պնդում է, որ մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտներն են մեղքով ապականված, հետևաբար, մարդն ունակ չէ Աստծուն գալու սեփական համաձայնության շնորհիվ։ Մարդու մեղավոր բնույթի մասնակիության վարդապետությունը պնդում է, որ մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտներն են մեղքով ապականված, սակայն ոչ այն աստիճանի, որ մարդկային արարածներն անընդունակ լինեն սեփական համաձայնության շնորհիվ Աստծուն հավատալու։ Նշենք, որ դասական արմինիականությունը մերժում է «մեղավոր բնույթի մասնակիության» գաղափարը և այնպիսի տեսակետի հարում, որը շատ մոտ է կալվինականության մեջ «մեղավոր բնույթի ամբողջականության» գաղափարին (թեև մեղավոր բնույթի իմաստն ու խորությունը արմինիականության շրջանակներում մեծ քննարկումների թեմա են)։ Ընդհանուր առմամբ, արմինիականները հավատում են, որ գոյություն ունի մեղավորության բնույթի ամբողջականության և փրկությունն ընդունած լինելու մի միջանկյալ վիճակ։ Այդ վիճակում , որը հնարավոր է դառնում կանխարգելիչ շնորհի արդյունքում, մեղքի բնույթ ունեցող մարդը ունակ է դառնում մոտենալու Քրիստոսին և Աստծո կողմից օժտված է լինում փրկությունն ընտրելու ունակությամբ։

Կալվինականությունը ներառում է անպայմանական ընտրության գաղափարը, մինչ արմինիականությունը հավատում է պայմանական ընտրության գաղափարին։ Անպայմանական ընտրությունը մի մոտեցում է, ըստ որի Աստված փրկում է մարդկանց՝ լիովին հիմնվելով սեփական կամքի վրա, այլ ոչ թե տվյալ մարդու որևէ հատկանիշի կամ արժանիության։ Պայմանական ընտրությունը պնդում է, որ Աստված մարդկանց ընտրում է փրկության համար՝ հիմնվելով Իր կանխագիտության վրա առ այն, թե ովքեր պիտի հավատային Քրիստոսին փրկության համար, և, հետևաբար, Աստծո ընտրությունը կախված է մարդու կողմից Աստծուն հավատալու ընտրությամբ։

Կալվինականության ընկալման մեջ քավությունը սահմանափակ է, մինչ արմինիականության մեջ՝ անսահմանափակ։ Սա հինգ կետերից ամենահակասականն է։ Սահամանափակ քավության գաղափարը պնդում է, թե Հիսուս մահացել է միայն ընտրվածների համար։ Անսահմանափակ քավության գաղափարը պնդում է, որ Հիսուս մահացել է բոլորի համար, սակայն դա մարդուն ոչ մի օգուտ չի կարող տալ, քանի դեռ նա հավատով չի ընդունել Հիսուսին։

Կալվինականության մեջ գոյություն ունի նաև անմերժելի շնորհի գաղափարը, մինչ արմինիականությունն ասում է, որ անհատը կարող է հրաժարվել Աստծո շնորհից։ Անմերժելի շնորհի մոտեցումը պնդում է, որ երբ Աստված մարդուն կանչում է փրկության, ապա այդ մարդը չի կարող չփրկվել։ Շնորհից հրաժարվելու հնարավորության մոտեցումը հավատում է, որ Աստված բոլորին է կանչում փրկության, սակայն շատերը մերժում ու հրաժարվում են այդ կանչին դրական արձագանք դրսևորելուց։

Կալվինականությունը շեշտադրում է սուրբերի համբերությունը, մինչ արմինիականությունը հավատում է փրկության պայմանականությանը։ Սուրբերի համբերություն ասելով՝ կալվինականությունն ի նկատի ունի այն գաղափարը, ըստ որի Աստծո կողմից ընտրված մարդիկ հարատևելու են հավատի մեջ և չեն կարող մերժել Քրիստոսին ու հեռանալ Նրանից։ Պայմանական փրկությունը մոտեցում է, ըստ որի Քրիստոսին հավատացող անձնավորությունը իր ազատ կամքով կարող է հեռանալ Քրիստոսից և, հետևաբար, նաև՝ կորցնել փրկությունը։ Նշենք, որ բազմաթիվ արմինիականներ մերժում են «պայմանական փրկությունը» և հավատում են «հավիտենական ապահովության» վարդապետությանը։

Այսպիսով, ո՞ր կողմն է ճշմարիտ կալվինականության և արմինիականության բանավեճի մեջ։ Հետաքրքրական է նշել, որ Քրիստոսի Մարմնի բազմազանության մեջ կան կալվինականության և արմինիականության համակցումներ։ Կալվինականության հինգ կետերի և արմինիականության հինգ կետերի կողքին կան նաև կալվինականության երեք և արմինիականության երկու կետերը։ Շատ հավատացյալներ կրում են այդ կետերի միախառնված տեսակետը։ Ի վերջո, մենք հակված ենք այն տեսակետին, որ երկու համակարգերն էլ ձախողվում են՝ փորձելով բացատրել անբացատրելին։ Մարդկային միտքն ունակ չէ ընկալելու նման հասկացությունները։ Այո՛, Աստված բացարձակապես ինքնիշխան է և ամենագետ։ Այո՛, մարդկային արարածները կանչված են Քրիստոսի հանդեպ անկեղծ հավատի որոշուման, որպեսզի փրկվեն։ Այս երկու փաստերը մեզ հակասական են թվում, սակայն Աստծո մտքի ընկալման մեջ դրանք կատարելապես համահունչ են։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Կալվինականությունն ընդդեմ արմինիականության․ ո՞րն է ճիշտ ուղղությունը:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries