settings icon
share icon
Հարց

Ինչո՞ւ են հրեաներն ու արաբ մուսուլմանները ատում իրար։

Պատասխան


Նախ, կարևոր է տեղյակ լինել, որ ոչ բոլոր արաբներն են մուսուլմաններ և ոչ բոլոր մուսուլմաններն են արաբներ։ Թեև արաբների մեծ մասը մուսուլման է, սակայն շատ ավելի շատ մուսուլմաններ են ապրում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ինդոնեզիան և Մալայզիան, քան արաբ մուսուլմանների ընդհանուր թիվն է։ Երկրորդ, կարևոր է իմանալ, որ ոչ բոլոր արաբներն են ատում հրեաներին, ոչ բոլոր մուսուլմաններն են ատում հրեաներին և ոչ բոլոր հրեաներն են ատում մուսուլմաններին։ Մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի չառաջնորդվենք մարդկանց ունեցած նախապաշարումներով։ Սակայն, ընդհանուր առմամբ, արաբներն ու մուսուլմանները չեն սիրում ու չեն վստահում հրեաներին, իսկ հրեաներն էլ՝ նրանց։

Այս թշնամանքի աստվածաշնչյան բացատրությունը մեզ տանում է մինչև Աբրահամի ժամանակները։ Հրեաները Աբրահամի որդի Իսահակի սերունդն են, իսկ արաբները՝ Աբրահամի որդի Իսմայելի։ Իսմայելը ստրուկ կնոջ զավակն էր (Ծննդոց 16․1-16), իսկ Իսահակը՝ Աբրահամին խոստացված օրհնությունը ժառանգող զավակը (Ծննդոց 21․1-3)։ Ակնհայտ է, որ այս երկու որդիների միջև որոշակի թշնամանք կար։ Իսմայելը ծաղրում էր Իսահակին (Ծննդոց 21․9), և Սառան Աբրահամի հետ խոսեց, որպեսզի վերջինս վտարի Իսմայելին ու Հագարին (Ծննդոց 21․11-21)։ Հավանական է, որ այս ամենը Իսմայելի սրտում ավելի մեծ թշնամանք առաջ բերեց Իսահակի հանդեպ։ Հրեշտակը մարգարեացավ Հագարին, որ Իսմայելի «ձեռքը իր եղբայրների դեմ է լինելու» (Ծննդոց 16․11-12)։

Իսլամը, որի հետևորդ են արաբների մեծ մասը, այս թշնամաքն ավելի խորացրեց։ Ղուրանը որոշակի իրարամերժ ցուցումներ ունի հրեաների վերաբերյալ։ Մի տեղում այն մուսուլմաններին հրահանգում է հրեաներին վերբերվել որպես եղբայրների, իսկ մեկ այլ տեղում՝ վնասել այն հրեաներին, որոնք հրաժարվում են իսլամի հոտևորդ դառնալուց։ Ղուրանը նաև հակամարտություն է ծնում այն հարցի պատճառով, թե Աբրահամի ո՞ր որդին է խոստմունքի իրական որդին։ Հրեական սուրբ գրվածքներն ասում են, որ խոստմունքի որդին Իսահակն է։ Ղուրանն ասում է, թե Իսմայելն է։ Ղուրանը սովորեցնում է, որ Աբրահամը Իսմայելին էր, որ գրեթե զոհաբերեց Աստծուն, այլ ոչ թե Իսահակին (ինչը հակասում է Ծննդոց 22-րդ գլխին)։ Խոստման որդու շուրջ այս բանավեճը նույնպես նպաստում է ներկա թշնամաքի պահպանմանը։

Սակայն Իսահակի և Իսմայելի միջև առկա դառնության այս վաղեմի եղելությունը չի բացատրում հրեաների և արաբների միջև միօրյա թշնամանքի բոլոր պատճառները։ Իրականում, Մերձավոր Արևելքի հազարավոր տարիների պատմության ընթացքում հրեաներն ու արաբներն ապրել են համեմատաբար խաղաղ և միմյանց նկատմամբ ոչ թշնամական տրամադրվածության մեջ։ Մերօրյա թշնամանքի հիմնական պատճառը ժամանակակից իրաղություններն են։ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Միացյալ Ազգերի Կազմակերպությունը Իսրայելի պատմական տարածքներից մի մաս հատկացրեց հրեա ժողովրդին։ Այդ տարածքների հիմնական բնակիչները արաբներն էին (պաղեստինցիները)։ Դրանից հետո արաբների մեծ մասը, որպես այդ տարածքների զավթիչի, դուրս եկավ Իսրայելի դեմ։ Արաբական երկրները միավորվեցին և հարձակվեցին Իսրայելի վրա՝ փորձելով նրանց վտարել այդ տարածքներից, սակայն պարտության մատնվեցին։ Այդ ժամանակից ի վեր, մեծ թշնամանք առաջացավ Իսրայելի և իր արաբ հարևանների միջև։ Իսրայելը մի փոքր երկիր է, որը շրջապատված է այնպիսի մեծ երկրներով, ինչպիսիք են Հորդանանը, Սիրիան, Սաուդյան Արաբիան, Իրաքն ու Եգիպտոսը։ Մենք կարծում ենք, որ, աստվածաշնչյան առումով, Իսրայելը որպես պետություն ունի Աբրահամի թոռ Հակոբի սերունդներին Աստծուց տրված տարածքներում գոյություն ունենալու իրավունք։ Միևնույն ժամանակ, մենք ամուր հավատք ունենք առ այն, որ Իսրայելը պետք է իր արաբ հարևանների հետ ձգտի խաղաղության և հարգանքի վերաբերմունք ցուցաբերի նրանց նկատմամբ։ Սաղմոս 122․6 խոսքում կարդում ենք․ «Խաղաղությո՛ւն խնդրեցեք Երուսաղեմի համար. թող հաջողեն քեզ սիրողները»:

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ինչո՞ւ են հրեաներն ու արաբ մուսուլմանները ատում իրար։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries