settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է Սուրբ Հոգու մկրտությունը:

Պատասխան


Սուրբ Հոգու մկրտությունը կարելի է սահմանել որպես մի գործողություն, որով Աստծո Հոգին հավատացյալի փրկություն ընդունելու ժամանակ բերում է Քրիստոսի հետ և մյուս հավատացյալների հետ մեկության մեջ Քրիստոսի մարմնում։ Սուրբ Հոգու մկրտությունը կանխասել են Հովհաննես Մկրտիչը (Մարկոս 1․8) և Տեր Հիսուսը Իր համբարձվելուց առաջ․ «որովհետև չնայած Հովհաննեսը մկրտում էր ջրով, իսկ դուք սրանից ոչ շատ օրեր հետո կմկրտվեք Սուրբ Հոգով» (Գործք 1․5)։ Այս խոստումն իրականացավ Պոնտեկոստեի օրը (Գործք 2․1–4), երբ առաջին անգամ մարդիկ ընդունեցին Սուրբ Հոգու հարատև ներբնակությունը և ծնվեց Եկեղեցին։

Ա Կորնթացիս 12․12–13 հատվածը Սուրբ Հոգու մկրտությանը վերաբերող հիմնական աստվածաշնչյան հատվածն է․ «Որովհետև մենք ամենքս էլ մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին լինելու համար. թե՛ հրեաներ, թե՛ հույներ, թե՛ ծառաներ, թե՛ ազատներ. ամենքս էլ մեկ Հոգուց խմեցինք» (Ա Կորնթացիս 12․13)։ Ուշադրություն դրաձրեք, որ «ամենքս» ենք Հոգով մկրտվել, բոլոր հավատացյալներն են ընդունում մկրտությունը՝ փրկության հոմանիշը, և դա միայն ոմանց համար նախատեսված փորձառություն չէ։ Թեև Հռոմեացիս 6․1–4 հատվածը հատուկ չի նշում Աստծո Սուրբ Հոգուն, սակայն այն նկարագրում է հավատացյալի դիրքն Աստծո առջև Ա Կորնթացիս թղթի մեջբերմանը շատ նման խոսքերով․ «Արդ ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մեջ, որ շնորհը բազմանա։ Քա՛վ լիցի. մենք, որ մեղքի պատճառով մեռանք, ինչպե՞ս կարող ենք տակավին նրա մեջ ապրել։ Կամ չգիտե՞ք, թե մեզանից ովքեր Հիսուս Քրիստոսով մկրտվեցին, նրա մահո՛վ մկրտվեցին։ Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից Հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք»։

Հետևյալ փաստերն անհրաժեշտ են Սուրբ Հոգու մկրտության վերաբերյալ մեր ընկալումներն ամրացնելու համար։ Նախ, Ա Կորնթացիս 12․13 խոսքը հստակ նշում է, որ բոլորն են մկրտվել ճիշտ այնպես, ինչպես բոլորին է տրվել խմել Սուրբ Հոգուց (Հոգու ներբնակությունը)։ Երկրորդ, Աստվածաշնչում ոչ մի տեղ չենք հանդիպում հատուկ հրահանգի Սուրբ Հոգով կամ Հոգում մեջ մկրտվելու կամ Սուրբ Հոգու մկրտությանը ձգտելու վերաբերյալ։ Սա խոսում է այն մասին, որ բոլոր հավատացյալներն ունեցել են այդ փորձառությունը։ Երրորդ, Եփեսացիս 4․5 խոսքը, հավանաբար, վերաբերում է Հոգու մկրտությանը։ Այս դեպքում Հոգու մկրտությունը բոլոր հավատացյալների համար է, ինչպես «մեկ հավատն» ու «մեկ Հայրը»։

Որպես վերջաբան նշենք, որ Սուրբ Հոգու մկրտությունը երկու գործառույթ ունի՝ 1) այն միացնում է մեզ Քրիստոսի մարմնին և 2) այն իրականություն է դարձնում Քրիստոսի հետ մեր խաչելությունը։ Նրա մարմնի մեջ լինելը նշանակում է, որ մենք Նրա հետ հարություն ենք առել նոր կյանքի համար (Հռոմեացիս 6․4)։ Դրանից հետո մենք պետք է կիրառության մեջ դնենք մեր հոգևոր պարգևները, որպեսզի մարմինը ճիշտ գործունեություն ունենա, ինչպես նշված է Ա Կորնթացիս 12․13 խոսքի համատեքստում։ Մեկ Հոգու մկրտությունը վերապրելը հիմք է եկեղեցու միաբանության համար, ինչպես նշված է Եփեսացիս 4․5 խոսքի համատեքստում։ Քրիստոսի հետ Նրա մահվան նմանությամբ թաղվելը և Հոգու մկրտության շնորհիվ հարություն առնելը հիմք է հանդիսանում մեր մեջ բնակվող մեղքից ազատագրվելու և կյանքի նորոգության մեջ ընթանալու համար (Հռոմեացիս 61-10, Կողոսացիս 2․12)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է Սուրբ Հոգու մկրտությունը:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries