Հարց
Ո՞րն է նախաամուսնական մտերմության թույլատրելի խորությունը։
Պատասխան
Եփեսացիս 5․3 խոսքում կարդում ենք․ «Պոռնկության, ամեն պղծության կամ ագահության անունն անգամ թող չտրվի ձեր մեջ, ինչպես վայել է սրբերին»։ Ցանկացած բան, որ կարող է մղել դեպի սեռական անբարոյության դրսևորումների պետք է անընդունելի լինի քրիստոնյայի համար։ Աստվածաշունչը մեզ ցուցակ չի փոխանցում, որում տրված լինեն բոլոր այն ֆիզիկական գործողությունները, որոնք ընդունելի կամ մերժելի են նախաամուսնական հարաբերությունների ընթացքում։ Սակայն հենց այն փաստը, որ Աստվածաշունչը հատուկ կերպով չի նշում այդ գործողությունները, չի նշանակում, որ Աստծո համար ընդունելի է «նախաամուսնական սեռական հարաբերությունը»։ Իրականում, ֆիզիկական մտերմությունն ու շոյանքները նախատեսված են սեռական ակտին նախապատրաստվելու համար։ Այդ պատճառով տրամաբանական պետք լինի դեռ չամուսնացած զույգերի համար նման ֆիզիկական մտերմությունը անընդունելի համարելը։ Ցանկացած ֆիզիկական մտերմություն, որը կարող է ընկնել մարդուն սեռական հարաբերության նախապատրաստելու սահմանման մեջ, պետք է ընկալվի որպես մի բան, որից պետք է խուսափեն դեռ չամուսնացած զույգերը։
Եթե անգամ որևէ ֆիզիկական գործողության առումով կան կասկածներ, թե այն ընդուլնելի կամ մերժելի է դեռ չամուսնացած զույգի համար, ապա ավելի լավ է դա մերժելը (Հռոմեացիս 14․23)։ Բոլոր սեռական կամ նախասեռական գործողությունները պետք է տեղի ունենան միայն ամուսնության շրջանակներում։ Դեռ չամուսնացած զույգը պետք է խուսափի ցանկացած գործողությունից, որը մոտեցնում կամ նախապատրաստում է սեռական հարաբերության և կարող է անբարո պահվածքի առիթ հանդիսանալ կամ այդպիսի տպավորություն թողնել։ Բազմաթիվ հովիվներ ու քրիստոնյա խորհրդատուներ զույգերին խորհուրդ են տալիս նախաամուսնական շրջանում ավելի խորը չգնալ, քան միմյանց ձեռքերը բռնելը, գրկախառվելն ու թեթև համբույր փոխանակելը։ Որքան ավելի շատ բան զույգը թողնի ամուսնական շրջանում բացահայտելու համար, այնքան ավելի յուրահատուկ ու հաճելի կլինի նրանց հետագա սեռական կյանքը։
English
Ո՞րն է նախաամուսնական մտերմության թույլատրելի խորությունը։