settings icon
share icon
Հարց

Աստվածաշնչում գրվա՞ծ են նրանց մահվան պատմությունները։ Ինչպե՞ս է մահացել առաքյալներից յուրաքանչյուրը։

Պատասխան


Միակ առաքյալը, որի մահը նկարագրված է Աստվածաշունչում, Հակոբոսն է (Գործք 12․2)։ Հերովդես թագավորը «սրով սպանեց» նրան, ինչը, ամենայն հավանականությամբ, խոսում է գլխատման մասին։ Մյուս առաքյալների մահվան մանրամասները մեզ հասանելի են դառնում եկեղեցու ավանդություններից, որոնք մենք չպետք է անսխալական համարենք։ Համընդհանուր ընդունված եկեղեցական ավանդություններից մեկն այն է, որ Պետրոս առաքյալին գլխիվայր խաչել են x-ի ձև ունեցող խաչի վրա, որը Տերը Հիսուսի կանխասության իրականացումն էր (Հովհաննես 21․18)։ Ստորև ներկայացնում ենք ամենատարածված «ավանդությունները» մյուս առաքյալների մահվան վերաբերյալ։

Մատթեոսը նահատակվել է Եթովպիայում՝ սպանվելով սրի հարվածով։ Հովհաննեսը մոտ էր նահատակության եռացող յուղի ավազանի մեջ, որը Հռոմից եկող հալածանքի ալիքներից մեկի ժամանակ էր։ Սակայն հրաշքով փրկվել է մահից։ Հետագայում նա տաժանակիր աքսորի դատապարտվեց Պատմոս կղզու հանքավայրերում։ Հովհաննեսը հենց Պատմոսում է գրի առել իր մարգարեական Հայտնություն գիրքը։ Նա հետագայում ազատվեց աքսորից ու վերադարձավ ժամանակակից Թուրքիայի տարածք, որտեղ էլ մահացավ բավականին ծեր տարիքում որպես միակ առաքյալ, ով խաղաղության ու սեփական մահով ննջեց։

Տեր Հիսուսի եղբայր Հակոբոսը (ով տասներկու առաքյալների շարքում չէր), Երուսաղեմի եկեղեցու առաջնորդն էր։ Նա ցած է գցվել տաճարի հարավային աշտարակից (մոտ հարյուր ոտնաչափ բարձրությունից), երբ հրաժարվել էր հետ կանգնել Քրիստոսի հանդեպ ունեցած իր հավատից։ Երբ հրեաները հասկացան, որ ցած նետվելուց հետո նա կենդանի է մնացել, նրան մինչ ի մահ ծեծեցին փայտերով։ Ասում են, որ սա հենց այն աշտարակն էր, որի վրա սատանան տարավ Տեր Հիսուսին հերթական փորձության ժամանակ։

Բարդուղիմեոսը, որը հայտնի է նաև Նաթանայել անունով, միսիոներ էր Ասիայում։ Նա վկայում էր Քրիստոսին ժամանակակից Թուրքիայի տարածքում և նահատակվեց, երբ Հայաստանում փոխանցում էր Ավետարանի վկայությունը։ Նրան այնքան էին մտրակել, մինչև մահացել էր։ Անդրեասը խաչվել է Հունաստանում x-ի ձև ունեցող խաչի վրա։ Զինվորների կողմից դաժանաբար մտրակվելուց հետո, նրանք Անդրեասին պարաններով կապեցին այդ խաչին, որպեսզի ուժգնացնեն նրա մահվան տանջանքները։ Նրա աշակերտները ասել են, որ երբ Անդրեասին տանում էին դեպի խաչը, նա իրենց հետևյալ խոսքերով է դիմել․ «Ես վաղուց էի փափագում այս սպասված ժամին։ Խաչը սրբագործված է այն պահից ի վեր, երբ դրա վրա բարձրացվեց Քրիստոսի մարմինը»։ Նա շարունակում էր քարոզել իրեն տանջողներին ևս երկու օր, որից հետո մահացավ։ Թովմաս առաքյալը խոցվել է նիզակով, երբ իր միսիոներական առաքելություններից մեկի մեջ էր Հնդկաստանում, որպեսզի այնտեղ եկեղեցի հիմնի։ Մատաթիան, ով մատնիչ Հուդա Իսկարիովտացու փոխարեն էր ընտրվել որպես առաքյալ, քարկոծվել ու գլխատվել է։ Պողոս առաքյալը չարչարվել ու գլխատվել է Ներոն կայսեր կողմից Հռոմում Ք․հ․ 67 թվականին։ Մյուս առաքյալներ մահվան մասին նույնպես գոյություն ունեն ավանդություններ, սակայն դրանք չունեն որևէ պատմական կամ անգամ ավանդապատումների հաստատումներ։

Թե ինչպես են մահացել առաքյալները այնքան կարևոր չէ, որքան այն փաստը, որ նրանք պատրաստ էին մահանալու հանուն իրենց հավատի։ Եթե Տեր Հիսուս հարություն առած չլիներ, ապա նրանք դա վստահաբար կիմանային։ Մարդիկ երբեք չեն մահանա այն բանի համար, ինչը հաստատ գիտեն, որ սուտ է։ Այն փաստը, որ բոլոր առաքյալները պատրաստակամ էին դիմագրավելու սարսափելի մահվան՝ մերժելով Տեր Հիսուս Քրիստոս հանդեպ հավատից հետ կանգնելը, ամենամեծ ապացույցներից մեկն է այն փաստի, որ նրանք իրապես վկաներն էին Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Աստվածաշնչում գրվա՞ծ են նրանց մահվան պատմությունները։ Ինչպե՞ս է մահացել առաքյալներից յուրաքանչյուրը։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries