Հարց
Ի՞նչ է աստվածաշունչը սովորեցնում դիվահարության վերաբերյալ։ Կարո՞ղ են արդյոք մեր օրերում էլ լինել դիվահարներ։ Եթե այո, ապա որո՞նք են դիվահարության նշանները:
Պատասխան
Աստվածաշունչը դիվահարության կամ դիվային ազդեցության տակ լինելու որոշակի օրինակներ է նկարագրում։ Այս օրինակներից կարող ենք դիվային ազդեցության նշաններ դուրս բերել և հասկանալ, թե ինչպե՞ս է տեղի ունենում դիվահարությունը։ Ահա նմանատիպ մի քանի հատվածներ Աստվածաշնչից՝ Մատթեոս 9․32-33, 12․22, 17․18, Մարկոս 5․1-20, 7․26-30, Ղուկաս 4․33-36, 22․3, Գործք 16․16-18։ Այս հատվածներից որոշներում դիվահարությունը ֆիզիկական խնդիրներ է առաջացնում, ինչպես, օրինակ, համրությունը, էպիլեպսիայի ախտանշաններ, կուրություն և այլն։ Մյուս դեպքերում այն մարդուն մղում է չարիք գործելուն, և դրա վառ օրինակն է Հուդայի վարքագիծը։ Գործք 16․16-18 հատվածում չար ոգին ստրուկ աղջկան ակնհայտորեն ունակություն էր տվել իմանալու բաներ, որոնք վեր էին նրա բնական ընկալումներից։ Գադարացի դիվահարը, ում մեջ դևերի բազմություն կար (լեգեոն), գերմարդկային ուժ ուներ և մերկ բնակվում էր գերեզմանոցում։ Սավուղ թագավորը Աստծո դեմ ապստամբելուց հետո տանջվում էր չար ոգու պատճառով (Ա Թագավորաց 16․14-15, 18․10-11, 19․9-10), որի ակհայտ դրսևորումներն էին ընկճված հոգին ու Դավթին սպանելու ցանկության ուժգնացումը։
Այսպիսով, դիվահարության նշանների այնպիսի լայն ամբողջություն գոյություն ունի, ինչպիսիք են ֆիզիկական արատները, որոնք չեն կարող դասվել հոգեբանական խնդիրների շարքը, խառնվածքի փոփոխությունը, որի արդյունքում մարդն ավելի ընկճված կամ ագրեսիվ է դառնում, գերբնական ուժը, ամոթի բացակայությունը, հակասոցիալական վարքագիծը և, գուցե նաև, այնպիսի գիտելիքի կամ տեղեկությունների տիրապետելը, որը հնարավոր չէր ձեռք բերել բնական ճանապարհով։ Կարևոր է նշել, որ նշված գրեթե բոլոր, եթե ոչ բոլոր, նշանները կարող են այլ բացատրություններ ունենալ, այդ պատճառով կարևոր է զգուշանալ, որպեսզի ամեն ընկճված կամ էպիլեպսիայի նշաններով մարդկանց չորակենք որպես դիվահարներ։ Մյուս կողմից, նշենք նաև, որ արևմտյան մշակույթի մեջ բավականաչափ լրջորեն չեն վերաբերվում մարդկային կյանքերի վրա սատանայական ուժերի ներգործությանը։
Ի հավելումն վերը նշված ֆիզիկական և զգացմունքային շեղումների, կան նաև դիվային ազդեցության հոգևոր նշաններ։ Դրանց կարգին կարող են դասվել ներելու մերժումը (Բ Կորնթացիս 2․10-11) և մոլորեցնող վարդապետություններին հավատալն ու դրանք տարածելը, հատկապես, երբ հարցը վերաբերում է Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա քավչարար գործին (Բ Կորնթացիս 11․3-4, 13-15, Ա Տիմոթեոս 4․1-5, Ա Հովհաննես 4․1-3)։
Հավատացյալ քրիստոնյաների կյանքում դևերի ներգրավվածության առումով Պետրոս առաքյալի օրինակը ցույց է տալիս, որ հավատացյալը կարող է ընկնել դիվային ազդեցության ներքո (Մատթեոս 16․23)։ Ոմանք խիստ դիվային ազդեցության տակ գտնվող հավատացյալներին նկարագրում են «դիվային վերհսկողության տակ գնվել» տերմինով, սակայն Աստվածաշնչում մենք չենք գտնում որևէ օրինակ, երբ Քրիստոսին հավատացողը լինի դիվահար կամ չար ոգիների կողմից վերահսողության տակ վերցված։ Աստվածաբանների մեծամասնությունը հավատում է, որ քրիստոնյան չի կարող լինել դիվահար, քանի որ նրա մեջ Սուրբ Հոգին է բնակվում (Բ Կորնթացիս 1․22, 5․5, Ա Կորնթացիս 6․19), և Աստծո Հոգին երբեք չի բնակվի մի տեղում, որտեղ չար ոգիներն են բնակվում։
Մենք հստակ չենք տեսնում, թե ինչպես է մարդը իրեն խոցելի դարձնում դիվահարության համար։ Եթե վերցնենք Հուդայի օրինակը, ապա տեսնում ենք, որ նրա իր սիրտը բացվեց չարի առջև ագահության արդյունքում (Հովհաննես 12․6)։ Այսպիսով, հնարավոր է, որ երբ մարդը թույլ է տալիս, որպեսզի սեփական սիրտը կառավարվի որևէ սովորություն դարձած մեղքի կողմից, ապա դա կարող է հրավեր հանդիսանալ չար ոգիների համար։ Միսիոներների փորձառություններից կարող ենք հետևություններ անել, որ դիվահարությունը կարող է լինել նաև կուռքերին ուղղված երկրպագության ու պաշտամունքի կամ օկուլտային առարկաներ կրելու հետևանք։ Աստվածաշունչը նշում է, որ կուռքերին ու սուտ աստվածներին ուղղված երկրպագությունն ուղղակիորեն դևերին ուղղված երկրպագություն է (Ղևտացիս 17․7, Բ Օրինաց 32․17, Սաղմոս 106․37, Ա Կորնթացիս 10․20), և տրամաբանական է, որ կռապաշտության մեջ ներգրավվելը մարդուն կարող է հասցնել մինչև դիվահարության աստիճանի։
Վերը բերված աստվածաշնչյան հատվածների և միսիոներների փորձառությունների վրա հիմնվելով՝ կարող ենք եզրահանգել, որ մարդիկ բաց են դառնում դիվային ներգործության համար, երբ իրանց կյանքում առկա է որևէ հարատև մեղք կամ ներգրավված են կռապաշտական գործողություններին մեջ (գիտակցաբար կամ անգիտակցաբար)։ Ասվածի օրինակներ կարող են լինել անբարո վարքագիծը, թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունը, ապստամբությունը, դառնություն և տրանսցենդենտալ մեդիտացիան։
Եվս մեկ միտք։ Սատանան և նրա չար զորքը ոչինչ չեն կարող անել առանց Տիրոջ թույլտվության (Հոբ 1,2 գլուխներ)։ Սատանան կարող է կարծել, թե իր նպատակներն է իրագործում, սակայն, իրականում, գործիք է Աստծո նպատակների իրագործման համար։ Ասվածի օրինակն է Հուդայի դավաճանությունը։ Որոշ մարդկանց մոտ էլ անառողջ հիացմունք է ծնվում օկուլտային կամ դիվային փորձառություններից։ Սա անմտություն է և ոչ աստվածաշնչյան։ Եթե մենք Աստծուն փափագենք, եթե Նրա սպառազինությամբ զինվենք և Նրա զորությանը հուսանք (Եփեսացիս 6․10-18), ապա չար ոգիներից ոչ մի վախ չենք ունենա, քանի որ մեր Աստծո ամենակարող է և տիրում է բոլորի վրա։
English
Ի՞նչ է աստվածաշունչը սովորեցնում դիվահարության վերաբերյալ։ Կարո՞ղ են արդյոք մեր օրերում էլ լինել դիվահարներ։ Եթե այո, ապա որո՞նք են դիվահարության նշանները: