Հարց
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը դինոզավրերի մասին։ Արդյոք Աստվածաշնչում խոսվո՞ւմ է դրանց մասին:
Պատասխան
Դինոզավրերի թեման քրիստոնեական շրջանակներում Երկիր մոլորակի տարիքի, Ծննդոց գրքի ճշգրիտ մեկնաբանման և մեր շուրջն առկա ֆիզիկական վկայությունների ճիշտ բացատրության շուրջ տեղի ունեցող ավելի լայն քննարկման մի մասն է միայն։ Երկրի ավելի հին տարիքի կողմնակիցները այն կարծիքին են հարում, որ Աստվածաշունչը չի խոսում դինոզավրերի մասին, քանի որ, ըստ նրանց ենթադրության, դինազավրերը ոչնչացել են առաջին մարդու արարումից միլիոնավոր տարիներ առաջ։ Այն մարդիկ, ում միջոցով գրի առնվել Աստվածաշունչը, երբեք չէին կարող կենդանի դինոզավր տեսած լինել։
Երկրի ավելի երիտասարդ տարիքին հարողները հակված են այն կարծիքին, որ Աստվածաշունչը խոսում է դինոզավրերի մասին, թեև չի օգտագործում «դինոզավր» բառը։ Փոխարենը, մենք գտնում ենք եբրայերեն tanniyn բառը, որը մի քանի տարբերակներով է թարգմանված։ Երբեմն այն թարգամնվել է «ծովահրեշ», երբեմն՝ «օձ»» Սակայն ամենից շատ հանդիպում ենք «վիշապ» թարգմանությանը։ Tanniyn բառը, ամենայն հավանականությամբ, հսկա երկկենցաղ է եղել։ Այս արարածների մասին Հին Կտակարանում մոտ երեսուն հիշատակման ենք հանդիպում, որոնք թե՛ ցամաքային և թե՛ ջրային կենդանիների մասին են խոսում։
Ի հավելումն այս հսկա երկկենցաղների հիշատակության, Աստվածաշունչը մի քանի այլ կենդանիների մասին է խոսում, որոնք, ըստ որոշ հետազոտողների, հնարավոր է, որ դինոզավրերի մասին հիշատակություններ լինեն։ Բեհեմովթը նկարագրվում է որպես Աստծո կողմից ստեղծված կենդանիներից ամենազորեղը, և նրա հսկա պոչը համեմատվում է եղևնու ծառի հետ (Հոբ 40․15)։ Որոշ հետազոտողներ փորձել են բեհեմովթին նույնացնել փղի կամ գետաձիու հետ։ Մյուսները հակադարձում են այս տեսակետին՝ ասելով, որ այդ երկու կենդանինիների պոչերն էլ շատ փոքր են, որպեսզի մեծ եղևնու ծառի հետ համեմատվեն։ Իսկ բրաքիոզավրերի և դիլոդոկների նման դինոզավրերը հսկայական պոչեր են ուեցել, որոնք կարելի էր համեմատել եղևնու հետ։
Գրեթե բոլոր անտիկ քաղաքակրթությունները իրենց արվեստի ստեղծագործություններում որոշակի անդրադարձ ունեն հսկա երկկենցաղ արարածների։ Հյուսային Ամերիկայում հայտնաբերված ժայռապատկերները, գտածոները և անգամ փոքրիկ արձանիկները կրում են դինոզավրերի նկարագրություններ։ Հարավային Ամերիկայում հայտնաբերված ժայռապատկերները պատկերում են դինոզավրանման կենդանիների որս անող մարդկանց, որտեղ զարմանալիորեն պատկերված են տրիցերապտորների, պտերոդակտիլների և տիրանոզավրերի նման կենդանիներ։ Հռոմեացիների խճապատկերները, մայաների կավագործությունը և Բաբելոնի պարիսպները վկայում են այս արարածների հանդեպ հետաքրքրության մասին տարբեր մշակույթներում և աշխարհագրական տարածքներում։ Ավելի ուշ շրջանի պատմությունները, ինչպիսին է Մարկո Պոլոյի «Աշխարհի սքանչելիքները» գիրքը, մեզ պատմում են առասպելական գազանների մասին, որոնք գանձերի պահապաններ են եղել։ Ի հավելում մարդու և դինոզավրերի համատեղ գոյության մարդաբանական և պատմական ապացույցների, նաև այդ մասին վկայող ֆիզիկական ապացույցներ կան, որոնցից են Հյուսիսային Ամերիկայում և Արևմտյան ու Կենտրոնական Ասիայում հայտնաբերված մարդու և դինոզավրերի ոտնահետքերը, որոնք գտնվում են քարացած զանգվածի միևնույն շերտերում։
Այսպիսով, արդյոք Աստվածաշունչը խոսո՞ւմ է դինոզավրերի մասին։ Այս հարցին դժվար է պատասխանել։ Ամեն բան կախված է նրանից, թե ինչպես եք մեկնաբանում առկա ապացույցները և ինչպես եք ընկալում Ձեր շուրջ գոյություն ունեցող աշխարհը։ Եթե Աստվածաշունչը բառացի մեկնաբանության ենթարկենք, ապա կհանգենք համեմատաբար երիտասարդ տարիք ունեցող Երկիր մոլորակի գաղափարին և ընդունելի կդառնա դինոզավրերի ու մարդկանց համատեղ գոյությունը։ Եթե մարդիկ ու դինոզավրերը համատեղ գոյություն են ունեցել, ապա ի՞նչ է պատահել դինոզավրերի հետ։ Աստվածաշունչը չի անդրադառնում այդ հարցին։ Հնարավոր է, որ դինոզավրերը ոչնչացած լինեն ջրհեղեղից հետո բնակլիմայական կտրուկ փոփոխությունների կամ մարդկանց կողմից անխնա կերպով որսի ենթարկվելու արդյունքում։
English
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը դինոզավրերի մասին։ Արդյոք Աստվածաշնչում խոսվո՞ւմ է դրանց մասին: