Հարց
Ինչպե՞ս կարող եմ ավետարանել ընկերներիս ու ընտանիքիս՝ առանց վիրավորելու կամ ձանձրացնելու նրանց:
Պատասխան
Յուրաքանչյուր հավատացյալի շրջապատում կան մարդիկ՝ ընտանիքի անդամներ, աշխատակիցներ կամ ծանոթներ, որոնք Քրիստոսին դեռ չի ընդունել որպես Իր կյանքի Տեր ու Փրկիչ։ Մյուսների հետ Ավետարանը բաժնեկցելը կարող է դժվար լինել, իսկ երբ դա վերաբերում է մեկին, ում հետ սերտ զգացմունքային կապերով եք կապված, Ավետարան բաժնեկցելը կարող է անգամ ավելի դժվար լինել։ Աստվածաշունչն ասում է, որ ոմանց մոտ Ավետարանի խոսքը բարկության արձագանք է ծնելու (Ղուկաս 12․51–53)։ Սակայն Աստված մեզ հանձնարարել է բաժնեկցել Ավետարանը, և ոչ մի արդարացում գոյություն չունի, երբ մենք չենք անում դա (Մատթեոս 28․19–20, Գործք 1․8, Ա Պետրոս 3․15)։
Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք ավետարանել մեր ընտանիքի անդամներին, մեր ընկերներին, աշխատակիցներին և ծանոթներին։ Առաջին հերթին կարևոր է, որպեսզի մենք աղոթենք նրանց համար։ Աղոթեք, որպեսզի Աստված փոխի նրանց սրտերը և բացի նրանց աչքերը Ավետարանի ճշմարտության հանդեպ (Բ Կորնթացիս 4․4)։ Աղոթեք, որպեսզի Տեր Աստված նրանց սրտում համոզում առաջացնի Իր սիրո և Հիսուս Քրիստոսի միջոցով փրկության կարիքի հանդեպ (Հակոբոս 1․5)։
Մենք պետք է համարձակ կերպով ավետարանենք Քրիստոսի Բարի լուրը։ Տեր Հիսուսի միջոցով փրկության լուրը փոխանցեք Ձեր ընկերներին ու ընտանիքի անդամներին (Հռոմեացիս 10․9–10)։ Միշտ պատրաստ եղեք վկայելու Ձեր հավատի մասին (Ա Պետրոս 3․15)՝ անելով դա հեզությամբ ու հարգանքով։ Ոչ մի բան չի կարող փոխարինել Ավետարանի անհատական բաժնեկցմանը․ «Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից» (Հռոմեացիս 10․17)։
Ի հավելումն աղոթքի և անհատական ավետարանչության, մենք նաև պետք է ապրենք աստվածապաշտ քրիստոնեական կյանքով, որպեսզի մեր ընկերներն ու ընտանիքի անդամները տեսնեն այն փոփոխությունը, որն Աստված իրագործել է մեր կյանքում (Ա Պետրոս 3․1–2)։ Ի վերջո, մենք մեր սիրելիների փրկության հարցը պետք է թողնենք Աստծուն։ Աստծո զորությունն ու շնորհն է, որ փրկում է մարդկանց, այլ ոչ թե մեր ջանքերը։ Լավագույնը, որ կարող ենք անել նրանց համար, աղոթելն է, վկայելը և նրանց աչքերի առջև քրիստոնեական կյանքով ապրելը։ Իսկ աճեցնողն Աստված է (Ա Կորնթացիս 3․6)։
English
Ինչպե՞ս կարող եմ ավետարանել ընկերներիս ու ընտանիքիս՝ առանց վիրավորելու կամ ձանձրացնելու նրանց: