Հարց
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը միասեռական ամուսնության մասին։
Պատասխան
Թեև Աստվածաշունչը խոսում է համասեռամոլության մասին, սակայն այն հատուկ անդրադարձ չունի միասեռական ամուսնություների խնդրին։ Այնուամենայնիվ, հստակ է, որ Աստվածաշունչը համասռամոլությունը որակում է որպես պիղծ, անբարո և անբնական մեղք։ Ղևտացիս 18․22 խոսքը համասեռամոլությունը ներկայացնում է որպես գարշելի ու պիղծ մեղք։ Հռոմեացիս 1․26-27 հատվածը համասեռամոլային ցանկություններն ու գործողությունները ներկայացվում է որպես ամոթալի, անբնական և անպարկեշտ մեղք։ Ա Կորնթացիս 6․9 խոսքը համասեռամոլներին ներկայացնում է որպես անիրավ մարդիկ, որոնք չեն ժառանգի Աստծո Արքայությունը։ Քանի որ թե՛ համասեռամոլային ցանկությունները և թե՛ գործողությունները դատապարտվում են Աստվածաշնչի կողմից, ապա հստակ է նաև, որ միասեռական «ամուսնությունները» Աստծո կամքը չեն կարող լինել և պիղծ են ու մեղսալի։
Աստվածաշնչում նշված ամուսնությունները միայն տղամարդու և կնոջ միջև են։ Ամուսնության առաջին հիշատակումը նկարագրված է Ծննդոց 2․24 խոսքում և նկարագրում է, թե ինչպես է տղամարդը թողնում ծնողներին և միավորվում իր կնոջ հետ։ Աստվածաշնչյան այնպիսի հատվածներում, որոնք ամուսնության վերաբերյալ ցուցումներ են պարունակում, օրինակ՝ Ա Կորնթացիս 7․2-16 և Եփեսացիս 5․23-33 հատվածները, հստակ նշվում է, որ ամուսնությունը մեկ տղամարդու և մեկ կնոջ միջև միություն է։ Աստվածաշնչյան սահմանմամբ, ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև ամբողջ կյանքի տևողությամբ միություն է, որի հիմնական նպատակը ընտանիքի կազմավորումը և ընտանեկան համապատասխան միջավայրի ստեղծումն է։
Ամուսնության հանդեպ աստվածաշնչյան մոտեցումը միակը չէ, որ մերժում է միասեռական ամուսնությունների գաղափարը։ Այս մոտեցումը առկա է եղել մարդկության պատմության ընթացքում գոյություն ունեցող յուրաքանչյուր քաղաքակրթության մեջ։ Պատմությունը փաստարկներ է մատուցում ընդդեմ միասեռական ամուսնությունների։ Ժամանակակից աշխարհիկ հոգեբանությունն ընդունում է, որ տղամարդը և կինը հոգեբանորեն և զգացմունքային առումով փոխլրացնում են միմյանց։ Ընտանիքի առումով, հոգեբանները պնդում են, որ տղամարդու և կնոջ միջև միությունը, որտեղ կողմերից յուրաքանչյուրը արտահայտված կերպով կրում է իր սեռի առանձնահատկությունները և դրսևորում դրանք, լավագույն միջավայրն է, որի մեջ զարգանում է երեխաների առողջ հոգեբանությունը։ Բնության մեջ ֆիզիկական իմաստով տղամարդն ու կինը կազմավորված են սեռապես իրար «հարմար» կերպով։ Սեռական կյանքի «բնական» նպատակը բազմանալն է, և հստակ է, որ միայն տղամարդու և կնոջ միջև սեռական կապն է ի զորու իրագործելու այս բնական նպատակը։ Հենց բնությունն է դեմ խոսում միասեռական ամուսնություններին։
Այսպիսով, եթե Աստվածաշունչը, պատմությունը, հոգեբանությունը և բնությունը փաստում են, որ ամուսնությունը միայն մեկ տղամարդու և մեկ կնոջ միջև միությունը կարող է լինել, ինչո՞ւ են այսօր նման հակասական կարծիքներ առաջ գալիս։ Ինչո՞ւ են միասեռական ամուսնություններին դեմ արտահայտվողներին որակում որպես ատելություն սերմանորղներ, անհանդուրժողական մարդիկ՝ անկախ նրանից, թե որքան զգուշավոր կերպով է արտահայտվել վերջիններիս անհամաձայնությունը։ Ինչո՞ւ է համասեռամոլների իրավունքների պաշտպանության շարժն այդքա՜ն ագրեսիվ կերպով խթանում միասեռական ամուսնությունների գաղափարը, երբ մարդկանց մեծամասնությունը՝ լինեն նրանք հավատացյալ կամ անհավատ, պաշտպանում են ամուսնության ավանդական մոդելը։ Ինչո՞ւ են այդ կազմակերպությունները ձգտում միասեռական ամուսնությունները հավասարեցնել նորմալ ամուսնություններին իրավաբանական և քաղաքացիական միության իրավական կողմերի առումով։
Աստվածաշնչի պատասխանն այն է, որ ցանկացած մարդ ի սկզբանե գիտի, որ համասեռամոլությունը հակաբարոյական է և անբնական, և ի բնե տրված այս գիտելիքի ճնշումը չեզոքացնելու միակ կերպը միասեռական ամուսնությունների պետականացումն է և դրա դեմ խոսողների վրա գրոհելը։ Համասեռամոլության պղծությունը հասարակությանը որպես նորմալ երևույթ ներկայացնելու լավագույն ուղին միասեռական ամուսնությունները ավանդական ամուսնությունների հետ միասին միևնույն հարթության վրա ներկայացնելն է։ Հռոմեացիս 1․18-32 հատվածը խոսում է հենց այս մասին։ Նրանք գիտեն ճշմարտությունը, քանի որ Աստված հստակ հայտնել է այդ ճշմարտությունը։ Սակայն ճշմարտությունը մերժվում է և փոխարինվում ստով։ Հետո սուտը առաջ է մղվում, իսկ ճշմարտությունը ճնշման ենթարկվում։ Համասեռամոլների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների կողմից իրենց գաղափարներին բոլոր հակադրվողների հանդեպ ագրեսիվ և ատելությամբ լեցուն դրսևորումներն, իրականում, խոսում է այն մասին, որ նրանք շատ լավ գիտեն, որ իրենց մոտեցումը սխալ է և լի թյուր հիմնավորումներով։ Սեփական թույլ դիրքերը ծածկելու նպատակով ձայնը բարձրացնելը հռետորական արվեստի հնագույն հնարքներից մեկն է։ Համասեռամոլներ իրավունքների պաշտպանության օրակարգի ավելի լավ բնութագիր, թերևս, գոյություն չունի, քան Հռոմեացիս 1․31 խոսքի որակումը․ «անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ»։
Միասեռական ամուսնությունների օրինականացումը նշանակելու է համասեռամոլական կենսակերպի օրինականացում, որը հստակ ու աներկբա կերպով դատապարտվում է Աստվածաշնչում և որակվում որպես գարշելի մեղք։ Քրիստոնյաները պետք է ամուր կանգնեն ընդդեմ միասեռական ամուսնությունների օրինականացման։ Ավելին, հիմնավոր և տրամաբանական փաստրակներ կան, որոնք խոսում են միասեռական ամուսնույթունների հակաաստվածաշնչյան լինելու մասին։ Մարդը պարտադիր չէ, որ ավետարանական քրիստոնյա լինի, որպեսզի հասկանա, որ ամուսնությունը մեկ տղամարդու և մեկ կնոջ միջև միությունն է։
Աստվածաշունչն ասում է, որ ամուսնությունը Աստծո մտահղացումն է տղամարդու և կնոջ համար (Ծննդոց 2․21-24, Մատթեոս 19․4-6)։ Միասեռական ամուսնությունը ոտնձգություն է ամուսնության ինստիտուտի դեմ և վիրավորանք ամուսնության Աստծո հաստատած կարգի հանդեպ։ Որպես քրիստոնյաներ մենք չպետք է վիճաբանենք և նաև չպետք է անտեսենք մեղքը։ Ընդհակառակը, մենք պետք է Աստծո սերը բաժնեկցենք և Հիսուս Քրիստոսի միջոցով մեղքերի ներման բարի լուրը փոխանցենք բոլորին՝ ներառյալ համասեռամոլներին։ Մենք ճշմարտությունը սիրով պետք է խոսենք բոլորին (Եփեսացիս 4․15) և հանուն ճշմարտության պայքարելնք «հեզությամբ և երկյուղածությամբ» (Ա Պետրոս 3․15)։ Որպես քրիստոնյաներ, երբ մենք կագնում ենք հանուն ճշմարտության պայքարի և բախվում անձնական վիրավորանքների, հակամարտության ու հալածանքների, ապա պետք է հիշենք Տեր Հիսուսի խոսքերը, «Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ Ինձ է ատել։ Եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհը ձեզ իբրև յուրայինների կսիրեր. բայց քանի որ աշխարհից չեք, այլ Ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհն ատում է ձեզ» (Հովհաննես 15․18-19)։
English
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը միասեռական ամուսնության մասին։