settings icon
share icon
Հարց

Արդյոք դժոխքն իրակա՞ն է։ Արդյոք դժոխքը հավիտենակա՞ն է:

Պատասխան


Հետաքրիր փաստ է այն, որ շատ ավելի մեծ թվով մարդիկ են հավատում դրախտի իրական լինելուն, քան դժոխքի գոյությանը։ Ըստ Աստվածաշնչի, դժոխքը նույնքան իրական է, որքան դրախտը։ Աստվածաշունչը հստակ և հատուկ ուսուցանում է, որ դժոխքը մի իրական վայր է, որտեղ իրենց մահից հետո ուղարկվում են չար ու անհավատ մարդիկ։ Մեզնից յուրաքանչյուրն է Աստծո դեմ մեղք գործել (Հռոմեացիս 3․23)։ Այդ մեղքի պատիժը մահն է (Հռոմեացիս 6․23)։ Քանի որ մեր բոլոր մեղքերը, վերջին հաշվով, Աստծո դեմ են գործվում (Սաղմոս 51․4), և քանի որ Աստված անսահման մեծ ու հավիտենական Անձ է, ապա մեղքի պատիժը՝ մահը, նույնպես պետք է անսահման մեծ ու հավիտենական լինի։ Դժոխքը հենց այդ անսահման մեծ ու հավիտենական պատիժն է, որը մեր մեղքերի համար արդար հատուցումն է։

Աստվածաշունչը չար մարդկանց պատիժը դժոխքում նկարագրում է որպես «հավիտենական կրակ» (Մատթեոս 25․41), «անշեջ հուր» (Մատթեոս 3․12), «հավիտենական նախատինք ու անարգանք» (Դանիել 12․2), վայր, որտեղ «կրակը չի հանգչում» (Մարկոս 9․44-49), «տանջանքի և կրակի» տեղ (Ղուկաս 16․23-24), «հավիտենական կործանում» (Բ Թեսաղոնիկեցիս 1․9), վայր, որտեղից «տանջանքի ծուխ է բարձրանում հավիտյանս հավիտենից» (Հայտնություն 14․10-11), և «կրակի ու ծծմբի լիճ», որտեղ չարերը «գիշերուզօր պիտի չարչարվեն հավիտյանս հավիտենից» (Հայտնություն 20․10)։

Չարերի պատիժը դժոխքում երբեք չի վերջանալու, ինչպես նաև անվերջ է լինելու արդարների երանությունը Երկնքում։ Տեր Հիսուս Ինքն է նշում, որ դժոխքում պատիժը նույնքան հավիտենական է, որքան երանության կյանքը Երկնքում (Մատթեոս 25․46)։ Չար մարդիկ Աստծո հավիտենական ցասումն ու բարկությունն են վերապրելու։ Դժոխքում լինողները տեսնելու են Աստծո կատարյալ արդարությունը (Սաղմոս 76․10)։ Նրանք իմանալու են, որ իրենց պատիժը արդար դատաստանի հետևանք է, և դրա մեղավորը միայն իրենք են (Բ Օրինաց 32․3-5)։ Այո՛, դժոխքն իրական է։ Այո՛, դժոխքը տանջանքի ու պատժի մի վայր է, որը հավիտենական ու անվերջ է։ Փառք Աստծուն, որ Տեր Հիսուսի շնորհիվ մենք կարող ենք ազատվել այս հավիտենական պատժից (Հովհաննես 3․16,18,36)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Արդյոք դժոխքն իրակա՞ն է։ Արդյոք դժոխքը հավիտենակա՞ն է:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries