settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը համասեռամոլության մասին։ Արդյոք համասեռամոլությունը մե՞ղք է:

Պատասխան


Ոմանք կարծում են, թե համասեռամոլ լինելը մարդու կամքից դուրս մի բան է, ինչպես մաշկի գույնը կամ մարդու հասակը։ Սակայն Աստվածաշունչը հստակ որակում է տալիս համասեռամոլությանը․ այն մեղք է (Ծննդոց 19․1–13, Ղևտացիս 18․22, 20․13, Հռոմեացիս 1․26–27, Ա Կորնթացիս 6․9)։ Այս երկու մոտեցումների տարբերության արդյունքում բազմաթիվ հաասություններ, բանավեճեր և անգամ թշնամություն է առաջ գալիս։

Երբ ուսումնասիրում ենք համասեռամոլության հանդեպ Աստվածաշնչի տեսակետը, կարևոր է առանձնացնել համասեռամոլական վարքագիծը համասեռամոլության հանդեպ ունեցած հակումներից կամ գայթակղութուններից։ Դա գործողության մեջ դրված մեղքի և գայթակղվելու ոչ ակտիվ վիճակի տարբերությունն է։ Համասեռամոլային վարքագիծը մեղք է, սակայն Աստվածաշունչը երբեք գայթակղությունների հարձակման տակ լինելը որպես մեղք չի որակում։ Պարզ ասած, գայթակղության դեմ պայքարը կարող է ավարտվել մեղքով, սակայն այդ պայքարն, ինքնին, մեղք չէ։

Հռոմեացիս 1․26–27 հատվածն ուսուցանում է, որ համասեռամոլությունը Աստծուն մերժելու և Նրան չհնազանդվելու հետևանք է։ Երբ մարդիկ շարունակում են մնալ մեղքի ու անհավատության մեջ, Աստված «նրանց մատնում է անարգ կրքերի», ինչի արդյունքում այդ մարդիկ ավելի չար և պիղծ մեղքերի մեջ են ընկնում։ Սրանով Աստված ցույց է տալիս Իրենից հեռու ապրելու ողջ ունայնությունն ու անհուսությունը։ Աստծո դեմ ապստամբության պտուղներից մեկը հենց համասեռամոլությունն է։ Ա Կորնթացիս 6․9 խոսքը հայտարարում է, որ համասեռամոլության կյանքով ապրողները դեմ են գնում Աստծո սահամանած կարգին և չունեն փրկություն։

Մարդը կարող է ծնվել համասեռամոլության մեղքի հանդեպ համեմատաբար ավելի խոցելի զգայունությամբ, ինչպես որոշ մարդիկ ծնվում են բռնության կամ այլ մեղքերի հանդեպ որոշակիորեն ավելի վառ դրսևորվող հակումներով։ Սա արդարացում չէ մեղավոր ցանկություններին ազատություն տալու և այդ մեղքի մեջ ընկնելու համար։ Եթե մարդը ծնվել է բարկության բռնկումների հանդեպ ավելի մեծ հակումներով, դա դեռ չի նշանակում, որ նա իրավունք ունի իր այդ ցանկություններին ազատություն տալու և յուրաքանչյուր խնդրահարույց իրավիճակում մեծ կռիվներ սարքելու։ Նույնը ճշմարիտ է համասեռամոլության հադեպ հակումների պարագայում։

Անկախ մեր հակումներից ու գայթակղություններից, մենք իրավունք չունենք մեր ինքնությունը ձևավորելու այն մեղքերի հիման վրա, որոնց համար Հիսուս խաչվեց, և, միևնույն ժամանակ, ենթադրել, թե մեր կյանքն ուղիղ է Աստծո առջև։ Պողոս առաքյալը թվարկում է բազմաթիվ մեղքեր, որոնք գործել էին կորնթացի հավատացյալները նախկինում (և համասեռամոլությունը այդ թվարկման մեջ է)։ Սակայն Ա Կորնթացիս 6․11 խոսքում նա մեզ հիշեցնում է․ «Եվ ձեզնից ոմանք այսպիսին էին, բայց լվացվեցիք, բայց սրբագործվեցիք, բայց արդարացվեցիք Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով» (շեշտադրումն ավելացված է)։ Այլ կերպ ասած, կորնթացիներից ոմանք նախքան ապաշխարելը ապրում էին համասեռամոլության մեջ, սակայն չկա մի այնպիսի մեղք, որն ավելի զորավոր լինի Քրիստոսի արյան մաքրագործող ուժից։ Երբ Նա մաքրում է մեզ, ապա մեր ինքնությունն այլևս ազատ է լինում մեղքի ազդեցությունից։

Համասեռմալության գայթակղությունների հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ դրանք հակումներ են մի բանի հանդեպ, ինչն Աստված արգելել է, իսկ ցանկացած ցանկություն, որը մեզ մղում է դեպի Աստծուն անհնազանդության գործերն, անկասկած, իր արմատները ձգում է դեպի մեղքը։ Մեղքի վարակիչ բնույթը մեզ ստիպում է մեր սեփական արարքներին ու աշխարհին նայել աղավաղված կերպով։ Մեր մտքերը, ցանկություններն ու հակումները վարակված են լինում։ Այսպիսով, համասեռամոլության հակումները միշտ չէ, որ իրենց արտահայտությունն են գտնում ակտիվ ու կամավոր մեղքի դրսևորման մեջ։ Հնարավոր է, որ մեղք գործելու որոշումը չլինի կամքի դրսևորմամբ, սակայն դրանք բխի մեր մեղավոր բնույթից։ Համասեռամոլության գայթակղությունները որոշակի սկզբնական մակարդակներում միշտ էլ մեղքի անկում ապրած մարդու մեղավոր բնույթի դրսևորումներ են։

Որպես մեղավոր աշխարհում ապրող մեղավոր մարդկային էակներ (Հռոմեացիս 3․23) մենք շրջապատված ենք թուլություններով, գայթակղություններով և մեղքի հանդեպ ունեցած հակումներով։ Մեր աշխարհը լի է խայծերով ու ծուղակներով, որոնցից է նաև համասեռամոլության մեղքի մեջ ընկնելը։

Համասեռամոլային վարքագծի մեջ ընկնելու գայթակղությունը շատերի համար բավականին իրական է։ Նման գայթակղության ենթարկվողներն ասում են, որ տարիներ շարունակ ձգտել են փոփոխություն բերել իրենց կյանքի մեջ։ Մարդիկ միշտ չէ, որ կարողանում են վերահսկել, թե ինչպես և ինչ են զգում, սակայն նրանք կարող են վերահսկել, թե ինչ են անում այդ զգացողությունների հետ (Ա Պետրոս 1․5–8)։ Գայթակղություններին դեմ կանգնելու պատասխանատվությունը մեր ուսերին է (Եփեսացիս 6․13)։ Մենք պետք է փոխակերպվենք մեր մտքի նորոգությամբ (Հռոմեացիս 12․2)։ Բոլորս էլ պետք է «Հոգով ընթանանք», որպեսզի «չկատարենք մարմնի ցանկությունները» (Գաղատացիս 5․16)։

Եվ վերջում նշենք, որ Աստվածաշունչը համասեռամոլությունը չի նկարագրում որպես «ավելի մեծ» մեղք, քան մյուս մեղքերը։ Բոլոր մեղքերն էլ վիրավորանք են՝ ուղղված Աստծուն։ Առանց Քրիստոսի բոլորս ենք կորած՝ անկախ մեզ ստրկացրած մեղքի տեսակից։ Ըստ Աստվածաշնչի, Աստծո ներումը նույնքան հասանելի է համասեռամոլներին, որքան շնացողներին, կռապաշտներին, մարդասպաններին ու գողերին։ Բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց փրկության հարցում կհավատան Հիսուս Քրիստոսին, Աստված խոստացել է զորացնել մեղքի դեմ մղվող պատերազմում հաղթելու համար (Ա Կորնթացիս 6․11, Բ Կորնթացիս 5․17, Փիլիպեցիս 4․13)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը համասեռամոլության մասին։ Արդյոք համասեռամոլությունը մե՞ղք է:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries