settings icon
share icon
Հարց

Արդյոք Հիսուսն Աստվա՞ծ է։ Նա երբևէ պնդե՞լ է, որ Աստված է:

Պատասխան


Հիսուսի Աստված լինելը մերժող մարդկանցից ոմանք ասում են, թե Նա երբեք Իր մասին չի ասել, որ Աստված է։ Ճիշտ է, որ Աստվածաշնչում որևէ տեղ չենք տեսնում, որ Հիսուս ասի հետևյալ բառերը․ «Ես Աստված եմ»։ Սակայն դա չի նշանակում, որ Հիսուս երբեք չի խոսել Իր Աստված լինելու մասին։

Արդյոք Հիսուսն Աստվա՞ծ է․ Նա խոսել է Իր Աստված լինելու մասին։

Օրինակ, եկե՛ք անդրադառնանք Նրա խոսքերին Հովհաննես 10:30 հատվածում․ «Ես և Հայրը մեկ ենք»։ Միայն ուշադրություն դարձրեք հրեաների արձագանքին Նրա այս պնդմանը և կհասկանաք, որ Հիսուսը խոսում էր Իր Աստված լինելու մասին։ Հրեաները հենց այս խոսքերի համար փորձեցին քարկոծել Նրան․ «․․․դու, մարդ լինելով, ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում» (Հովհաննես 10․33, շեշտադրումն ավելացված է)։ Հրեաները լավ հասկանում էին, թե ինչ էր նշանակում Հիսուսի պնդումը։ Երբ Հիսուս հայտարարեց․ «Ես և Հայրը մեկ ենք», Նա դրանով ասում էր, որ Ինքն ու Հայրը նույնն են բնույթով և էությամբ։ Մեկ այլ օրինակ է Հովհաննես 8․58 խոսքը, երբ Նա հայտարարեց․ «Ճշմարիտ ասում եմ ձեզ․ Աբրահամի լինելուց առաջ Ես եմ»։ Այս խոսքերը հղում են Ելից 3․14 խոսքին, որտեղ Աստված Իրեն հայտնեց «ԵՍ ԵՄ» անունով։ Այս խոսքերը լսող հրեաների արձագանքը քարեր վերցնելն էր, որպեսզի քարկոծեին Նրան հայհոյության համար, քանի որ Մովսեսի օրենքը նման պատվեր ուներ (Ղևտացիս 24․16)։

Արդյոք Հիսուսն Աստվա՞ծ է․ Նրա աշակերտները Հիսուսին Աստված էին հռչակում։

Հովհաննեսը վերահաստատում է Հիսուսի Աստված լինելը․ «Խոսքն Աստված էր» և «Խոսքը մարմին դարձավ» (Հովհաննես 1․1,14)։ Այս խոսքերը հստակ խոսում են այն մասին, որ Հիսուս Աստված էր մարմնի մեջ։ Գործք 20․28 խոսքն ասում է․ «․․․հովվեք Աստծու եկեղեցին, որ Նա գնեց Իր արյունով»։ Ո՞վ գնեց եկեղեցին Իր արյունով։ Հիսուս Քրիստոսը։ Եվ, միևնույն ժամանակ, այս խոսքը պնդում է, որ Աստված է գնել Իր եկեղեցին սեփական արյունով։ Հետևաբար, Հիսուսն Աստված է։

Աշակերտներից Թովմասը Հիսուսին այսպես դիմեց․ «Իմ Տե՛ր և իմ Աստվա՛ծ» (Հովհաննես 20․28)։ Հիսուս չուղղեց նրան Իրեն սխալ դիմալու պատճառով։ Տիտոս 2․13 խոսքը մեզ հորդորում է սպասել Աստծո և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի վերադարձին (տե՛ս նաև Բ Պետրոս 1․1 խոսքը)։ Երբրայեցիս 1․8 խոսքում Հայրը Հիսուսի մասին է խոսում․ «Սակայն Որդուն ասում է. «Քո գահը, Աստվա՛ծ, հավիտյանս հավիտենից է. Քո թագավորության գավազանն արդարության գավազան է»։ Հայրը Հիսուսի մասին խոսում է որպես Աստծո՝ նշելով, որ, անկասկած, Նա Աստված է։

Հայտնության գրքում հրեշտակը Հովհաննես առաքյալին ասում է, որ միայն Աստծուն է պետք երկրպագել (Հայտնություն 19․10)։ Աստվածաշնչի մի քանի հատվածներում նկարագրվում է Հիսուսի կողմից երկրպագություն ընդունելը (Մատթեոս 2․11, 14․33, 28․9,17, Ղուկաս 24․52, Հովհաննես 9․38)։ Նա երբեք չէր հանդիմանում մարդկանց Իրեն երկրպագելու համար։ Եթե Հիսուսն Աստված չլիներ, Նա մարդկանց կհորդորեր չերկրպագել Իրեն ճիշտ այնպես, ինչպես հրեշտակն արեց Հայտնության գրքում։ Բացի այն բոլոր հատվածները, որոնց մենք արդրադարձանք բազմաթիվ հատվածներ կան Աստվածաշնչում, որոնք խոսում են Հիսուսի Աստված լինելու մասին։

Արդյոք Հիսուսն Աստվա՞ծ է․ Պատճառը, թե ինչու Հիսուսի պետք է Աստված լիներ։

Հիսուսի Աստված լինելու ամենակարևոր պատճառն այն էր, որ եթե Նա Աստված չլիներ, Նրա մահը բավարար չէր լինի որպես վճար աշխարհի մեղքերի պատժի համար (Ա Հովհաննես 2․2)։ Արարված մեկը, ինչպիսին կլիներ Հիսուսը, եթե Աստված չլիներ, չէր կարող վճարել այն հավիտենական պատժի գինը, որը հավիտենական Աստծո դեմ գործված մեղքերի արդյունք էր։ Միայն Աստված կարող էր կրել աշխարհի մեղքերի պատիժը (Բ Կորնթացիս 5․21), մահանալ և հարություն առնել՝ ապացուցելով Իր հաղթանակը մեղքի ու մահվան հանդեպ։

Արդյոք Հիսուսն Աստվա՞ծ է։ Այո՛։ Հիսուս հայտարարել է Իր Աստված լինելը։ Նրա հետևորդները հավատում էին, որ Նա Աստված է։ Փրկության ուղին իրական է, եթե միայն Հիսուսն Աստված է։ Հիսուս մարմնով եկած Աստված է՝ հավիտենական Ալֆան և Օմեգան (Հայտնություն 1․8, 22․13), և մեր Փրկիչ Աստվածն է (Բ Պետրոս 1․1)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Արդյոք Հիսուսն Աստվա՞ծ է։ Նա երբևէ պնդե՞լ է, որ Աստված է:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries