settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է Քրիստոսի ատյանը:

Պատասխան


Հռոմեացիս 14․10-12 խոսքում կարդում ենք․ «․․․որովհետև բոլորս էլ Քրիստոսի ատյանի առջև ենք կանգնելու։ ․․․ուրեմն մեզանից ամեն մեկն իր համար Աստծուն պետք է հաշիվ տա»։ Բ Կորնթացիս 5․10 խոսքն ասում է․ «Որովհետև մենք բոլորս պետք է ներկայանանք Քրիստոսի ատյանի առաջ, որպեսզի ամեն մեկն իր մարմնով ստանա իր արարքի հատուցումը՝ բարի կամ չար»։ Համատեքստը մեզ հուշում է, որ երկու հատվածներում էլ խոսքը հավատացյալ քրիստոնյաների մասին է, այլ ոչ թե անհավատների։ Հետևաբար, Քրիստոսի ատյանը մի վայր է, որտեղ հավատցյալներն իրենց ապրած կյանքի համար հաշիվ են տալու Քրիստոսին։ Քրիստոսի ատյանի առջև փրկության հարցը չէ, որ որոշվելու է։ Այդ հարցը լուծվել է Քրիստոսի կողմից մեր փոխարեն կատարված զոհաբերության (Ա Հովհաննես 2․2) և Նրա հանդեպ մեր ունեցած հավատի շնորհիվ (Հովհաննես 3․16)։ Մեր բոլոր մեղքերը ներվել են, և մենք այլևս երբեք դրանց պատճառով դատապարտություն չենք կրելու (Հռոմեացիս 8․1)։ Մենք Քրիստոսի ատյանը չպետք է ընկալենք որպես մի իրողություն, որտեղ Աստված դատելու է մեզ մեր մեղքերի համար, այլ որ պարգևատրելու է մեզ մեր գործերի համար։ Այո՛, Աստվածաշունչն ասում է, որ մենք հաշիվ ենք տալու մեր ապրած կյանքի համար։ Եվ դա ներառում է նաև մեր գործած մեղքերի համար հաշիվ տալը։ Սակայն Քրիստոսի ատյանի հիմնական կոնտրոնացումը դա չէ։

Քրիստոսի ատյանի առջև հավատացյալները պարգևատրվելու են ըստ Քրիստոսի համար կատարած ծառայության գործերի (Ա Կորնթացիս 9․4-27, Բ Տիմոթեոս 2․5)։ Մենք հաշիվ ենք տալու այնպիսի բաների համար, ինչպիսիք են Մեծ Հանձնարարականին հնազանդության ընթացքը (Մատթեոս 28․18-20), մեղքի հանդեպ հաղթական կյանք ունենալը կամ դրա բացակայությունը (Հռոմեացիս 6․1-4) և մեր լեզուների կառավարումն ու վերահսկողությունը (Հակոբոս 3․1-9)։ Աստվածաշունչը խոսում է հավատացյալներին տրվող տարբեր պսակների մասին, որոնք կախված են նրանից, թե որքանո՞վ հավատարիմ է մարդը ծառայել Քրիստոսին (Ա Կորնթացիս 9․4-27, Բ Տիմոթեոս 2․5)։ Տարբեր պսակներ են նկարագրվում Բ Տիմոթեոս 2․5, Բ Տիմոթեոս 4․8, Հակոբոս 1․12, Ա Պետրոս 5․4 և Հայտնություն 2․10 հատվածներում։ Հակոբոս 1․12 խոսքը հրաշալի կերպով ամփոփում է այն, թե ինչպես է պետք ընկալել Քրիստոսի ատյանը․ «Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձվելով կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ Իրեն սիրողներին»։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է Քրիստոսի ատյանը:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries