settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը մեր ուրիշին դատի տալու վերաբերյալ։

Պատասխան


Պողոս առաքյալը կորնթացի հավատացյալներին ցուցում է տալիս միմյանց հանդեպ ատյանին բողոք չներկայացնելու վերաբերյալ (Ա Կորնթացիս 6․1-8)։ Քրիստոնյաների համար միմյանց չներելն ու մեր ունեցած տարբերությունների հարցում հաշտության եզրեր չգտնելը խոսում է հոգևոր պարտության մասին։ Ինչո՞ւ ինչ-որ մեկը պետք է ուզենա քրիստոնյա հավատացյալ դառնալ, եթե քրիստոնյաներն աշխարհիկ մարդկանց հետ նպանատիպ խնդիրներ ունեն և չեն կարողանում դրանց լուծում գտնել։ Սակայն կան իրավիճակներ, որտեղ դատարան դիմելը կարող է նորմալ բնույթ կրել։ Եթե հաշտության աստվածաշնչյան սկզբունքը պահպանվում է (Մատթեոս 18․15-17) և վնաս հասցնող կողմը չի կամենում ընդունել իր սխալը և անգամ շարունակում է այն գործել, ապա որոշ դեպքերում դատարան դիմելը կարող է արդարացված լինել։ Սակայն անգամ այս պարագայում նման քայլին դիմելը պետք է իմաստության համար աղոթքով ուղեկցվի (Հակոբոս 1․5) և նաև պետք է հաշվի առնել հոգևոր առաջնորդների խորհուրդն այս հարցի շուրջ։

Ա Կորնթացիս 6․1-6 հատվածի համատեքստը եկեղեցու ներսում առկա վիճաբանությունների մասին է, սակայն Պողոս առաքյալը խոսում է դատական համակարգի մասին, երբ անդրադառնում է կենցաղային հարցերին։ Նա ասում է, որ դատական համակարգը գոյություն ունի եկեղեցուց դուրս գտնվող երևույթները քննելու համար։ Եկեղեցական խնդիրները չպետք է հասնեն դատական ատյան, այլ պետք է քննվեն եկեղեցու ներսում։

Գործք Առաքելոց 21–22 գլուխները նկարագրում են Պողոս առաքյալի ձերբակալությունը և այնպիսի մեղադրանքի առաջադրումը, ինչը նա երբեք չէր գործել։ Հռոմեացիները ձերբակալեցին նրան և «այդ ժամանակ հազարապետը մոտեցավ, բռնեց նրան ու հրամայեց, որ երկու շղթայով կապեն, և հարցնում էր, թե ո՛վ է և ի՛նչ է արել։ … Երբ նրան կաշեփոկերով պինդ կապեցին, Պողոսն իր մոտ կանգնած հարյուրապետին ասաց. «Թույլատրվո՞ւմ է ձեզ ծեծել հռոմեացի և չդատված մարդուն»։ Պողոս առաքյալը օգտվեց իր Հռոմի քաղաքացի լինելու կարգավիճակից և համապատասխան օրենքի տված հնրավորությունից։ Ոչ մի սխալ բան չկա դատական համակարգից օգտվելու մեջ, քանի դեռ այդ քայլը բխում է ճիշտ շարժառիթից ու մաքուր սրտից։

Պողոս առաքյալը Ա Կորնթացիս 6․7 խոսքում շարունակում է․ «Ձեզ համար արդեն իսկ ամբողջովին պարտություն է, որ դատաստաններ ունեք միմյանց դեմ։ Ինչո՞ւ դուք ինքներդ չեք անիրավվում և ինչո՞ւ ինքներդ անիրավություն չեք կրում»։ Պողոս առաքյալն այստեղ անհանգստացած է քրիստոնյայի վկայությամբ։ Մեզ համար շատ ավելի նախընտրելի պետք է լինի օգտվել քրիստոնյայի նշված առավելությունից և զրկանք կրել, քան լինելով քրիստոնյա հավատացյալ՝ դատական վեճ ունենալ տվյալ մարդու հետ ու հեռացնել նրան Քրիստոսից։ Ո՞րն է ավելի կարևոր՝ դատական պատերա՞զմը, թե՞ այդ մարդու հոգու համար մղվող պատերազմը։

Ամփոփենք։ Պե՞տք է արդյոք քրիստոնյաները ներեկեղեցական խնդիրներով դիմեն աշխարհիկ դատարաններին։ Բացարձակապես ո՛չ։ Կարո՞ղ են արդյոք քրիստոնյաները մյուս հավատացյալների դեմ քաղաքացիական հայցերով դիմել դատարաններին։ Եթե հնարավոր է խուսափել նման քայլի դիմելուց, ապա քրիստոնյան պետք է ամեն բան անի, որ չգնա այդ քայլին։ Կարո՞ղ են արդյոք քրիստոնյաները ոչ հավատացյալ մարդկանց դեմ քաղաքացիական հայցերով դիմել դատարաններին։ Կրկին, եթե հնարավոր է խուսափել նման քայլի դիմելուց, ապա քրիստոնյան պետք է ամեն բան անի, որ չդիմի այդ քայլին։ Սակայն որոշ դեպքերում, երբ մեր իրավունքների պաշտպանության խիստ կարիք ենք զգում (ինչպես Պողոս առաքյալի վերը բերված օրինակում), կարող է տեղին լինել իրավական լուծում որոնելը։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը մեր ուրիշին դատի տալու վերաբերյալ։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries