settings icon
share icon
Հարց

Ո՞րն է կյանքի իմաստը:

Պատասխան


Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս կարող եմ իմ կյանքում նպատակ ու բավարավածություն գտնել, ինչպես նաև ինքնադրսևորվել։ Ինչպե՞ս կարող եմ մնայուն նվաճումներ ունենալ։ Շատերին է անհանգստացնում այս կարևոր հարցերի պատասխաններ գտնելու փափագը։ Նրանք հետ են նայում իրենց կյանքի անցած տարիներին և մտածում, թե ինչո՞ւ իրենց հարաբերություններն այդպես կործանվեցին և ինչո՞ւ են իրենք իրենց այդքան դատարկ զգում, անգամ եթե իրագործել են իրենց առջև դրած սեփական ծրագրերը։ Մարզական վնաճումների գագաթնակետին հասած մի մարզիկի հարցրեցին, թե ինչ կուզենար, որ իրեն խորհուրդ տված լինեին, երբ նոր էր սկսում տվյալ սպորտաձևով զբաղվել։ Նա պատասխանեց․ «Շատ կուզեի, որ ինչ-որ մեկն ինձ զգուշացրած լիներ, որ երբ հասնում ես գագաթնակետին, այնտեղ ոչինչ չկա»։ Բազաթիվ նպատակներ իրենց դատարկ լինելը բացահայտում են միայն դրանց հասնելու համար տարիներ վատնելուց հետո։

Մեր մարդակենտրոն մշակույթի մեջ մարդիկ կորցրել են կյանքի իմաստը տեսնելու կարողությունը։ Նրանք մրցավազքի մեջ են բազմաթիվ բաների հետևից՝ կարծելով, թե դրանց մեջ իմաստ ու նպատակ են գտնելու։ Այս ձգտումները ներառում են գործարար հաջողությունները, ուեցվածքը, լավ հարաբերությունները, սեռական կյանքը, զվարճանքները և անգամ մյուսների համար բարի գործեր անելը։ Մարդիկ վկայում են, որ թեև հասնում են հարստության, հարաբերությունների ու հաճույքների վերաբերյալ իրենց նպատակներին, սակայն ներսում շարունակում են դատարկության մի այնպիսի զգացողություն ունենալ, որը ոչնչով հնարավոր չի լինում լցնել։

Ժողովող գրքի հեղինակը կիսվում է կյանքի իմաստը որոնելու բազմաթիվ անօգուտ փորձերի իր փորձառությամբ։ Նա նկարագրում է իր ներսի դատարկության զգացողությունը․ «Ունայնություն ունայնությանց․․․ ամեն ինչ ունայնություն է» (Ժողովող 1․2)։ Սողոմոն թագավորը՝ Ժողովողի հեղինակը, աննկարագրելի հարստության տեր մարդ էր, բոլոր մարդկանցից շատ իմաստությամբ էր օժտված, ուներ հարյուրավոր կանայք, պալատներ ու պարտեզներ, որոնց նախանձում էին մյուս թագավորությունները, լավագույն կերակուրն ու գինին, ինչպես նաև զվարճանքի այն ժամանակ գոյություն ունեցող բոլոր հնարավոր տարբերակները։ Որոշակի պահի նա ասաց, որ ուներ այն ամենը, ինչն իր սիրտը փափագել էր (Ժողովող 2․10)։ Սակայն նրա հետևությունն այն էր, որ կյանքն «այս արեգակի տակ» ընդամենը մի կանք է, որն ապրում ես որպես ընթացք, որը բաղկացած է այն ամենից, ինչ տեսնում ու զգում ես, և, այնուամենայնիվ դատարկ է ու անիմաստ։ Ո՞րն է այս դատարկության բացատրությունը։ Աստված մեզ արարել է մի բանի համար, որն ավելին, քան այն ամենն, ինչ կարող ենք զգալ հիմա ու աստեղ։ Սողոմոնն ասում է․ «[Աստված] նաև հավիտենականությունն է դրել մարդկանց սրտում» (Ժողովող 3․11)։ Մեր սրտերում մենք գիտենք, որ «այստեղ և հիմա» սկզբունքն ամենը չէ։ Մենք գիտենք, որ կա ավելին։

Ծննդոց գրքում հանդիպում ենք կյանքի իմաստի մասին մեր հարցերի պատասխանին, որը դրսևորվում է այն փաստի մեջ, որ Աստված մարդկությունը Իր պատկերով ու նմանությամբ է ստեղծել (Ծննդոց 1․26)։ Սա նշանակում է, որ մենք ավելի շատ Աստծուն ենք նման, քան որևէ այլ բանի։ Նաև տեղեկանում ենք, որ մինչև մեղքի անկումն ու երկրի վրա դրա հետևանքով եկած անեծքը, հետևյալ գործողություններն էին տեղի ունեցել՝ 1) Աստված մարդուն որպես սոցիալական էակ էր ստեղծել (Ծննդոց 2․18–25), 2) Աստված մարդուն աշխատանք էր տվել (Ծննդոց 2․15), 3) Աստված հաղորդակցվում էր մարդու հետ (Ծննդոց 3․8) և 4) Աստված մարդուն իշխանություն էր տվել ողջ երկրի վրա (Ծննդոց 1․26)։ Այս փաստերը կարևորություն են ներկայացնում կյանքի իմաստի առումով։ Աստված ուզում էր, որպեսզի մարդիկ լիարժեք կյանք ունենան, սակայն մեր իրավիճակը (հատկապես, Աստծո հետ հաղորդակցության առումով) ցավալիորեն փոխվեց մեղքի մեջ ընկնելու պատճառով, ինչի արդյունքում նաև երկիրն անիծվեց (Ծննդոց 3)։

Հայտնության գրքում տեսնում ենք, որ Աստված ուզում է վերականգնել մեր կյանքի իմաստը։ Նա հայտնում է մեզ, որ պատրաստվում է կործանել Իր ձեռքի արարած ամեն բան և նոր երկինք ու նոր երկիր ստեղծել։ Այդ ժամանակ Նա կվերականգնի փրկագնված մարդկության երկրպագությունը, իսկ չփրկագնվածները կդատապարտվեն որպես անարժաններ և կգցվեն կրակե լճի մեջ (Հայտնություն 20․11–15)։ Մեղքի անեծքը կվերացվի, չի լինի այլևս ո՛չ մեղք, ո՛չ սուգ, ո՛չ հիվանդություն, ո՛չ մահ և ո՛չ էլ ցավ (Հայտնություն 21․4)։ Աստված կբնակվի մարդկանց հետ, և նրանք Նրա զավակները կլինեն (Հայտնություն 21․7)։ Այսպիսով, շրջանը կամբողջանա՝ Աստված մեզ արարեց Իր հետ հաղորդակցության համար, մարդը մեղք գործեց և խափանեց այդ հաղորդակցությունը, Աստված վերականգնում է հաղորդակցությունը հավիտենական նոր իրականության մեջ։ Ավելի քան ունայն է, երբ ամեն բան անես, որպեսզի այս կյանքում հասնես քո նպատակներին միայն այն բանի համար, որ մահանալուց հետո Աստծուց անհույս բաժանման մեջ լինես մի ողջ հավիտենություն։ Սակայն Աստված ոչ միայն ճանապարհ հարթեց մեր հավիտենական երանության համար (Ղուկաս 23․43), այլև հոգաց երկրի վրա կյանքն իմաստալի ու բավարաված դարձնելու հարցը։ Իսկ ինչպե՞ս է մարդն ընդունում այդ հավիտենական երանության և «երկրի վրա դրախտ» ապրելու պարգևները։

Կյանքի իմաստը վերականգնվում է Հիսուս Քրիստով։

Կյանքի իրական իմաստը թե՛ այստեղ և թե՛ հավիտենության մեջ Աստծո հետ մեր հարաբերության վերականգնման մեջ է։ Այս վերականգնումը հնարավոր է միայն Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, Ով մեզ հաշտեցնում է Աստծո հետ (Հռոմեացիս 5․10, Գործք 4․12, Հովհաննես 1․12, 14․6)։ Փրկությունը և հավիտենական կյանքը մեզ հասու են դառնում այն ժամանակ, երբ մենք վստահում ենք Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկչի։ Երբ մենք ընդունում ենք փրկությունը, Քրիստոս մեզ նոր արարած է դարձնում, և մենք սկսում ենք Նրա հետ մտերմության հարատև աճի մեր ճամփորդությունը, որի ընթացքում սովորում ենք ավելի ու ավելի վստահել Տիրոջը։

Աստված ուզում է, որպեսզի մենք ճանաչենք կյանքի իրական իմաստը։ Հիսուս ասել է․ «Ես եկա, որ կյանք ունենաք և առատ կյանք» (Հովհաննես 10․10)։ «Առատ» կյանքն այն կյանքն է, որը իմաստալի է և որտեղ բացակայում է անօգուտ փնտրտուքների իրողությունը։

Կյանքի իմաստը պարփակված է Աստծո փառքի մեջ։ Իր ընտրյալների մասին Աստված ասում է․ «[բեր] բոլոր նրանց, որոնք կոչվում են Իմ անունով, և որոնց Ես ստեղծել եմ Իմ փառքի համար, ձևավորել և արարել եմ նրանց» (Եսայիա 43․7)։ Մենք արարված ենք Աստծո փառքի համար։ Ամեն անգամ, երբ մենք Աստծո փառքը փոխարինում ենք մեր փառքով, կորցնում ենք կյանքի իմաստը։ «Եթե մեկը կամենում է Իմ հետևից գալ, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա Իմ հետևից։ Որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, կկորցնի այն, իսկ ով իր կյանքը կորցնի Ինձ համար, կգտնի այն» (Մատթեոս 16․24–25)։ «Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ» (Սաղմոս 37․4)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ո՞րն է կյանքի իմաստը:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries