settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը պոռնկագրության (պոռնոգրաֆիայի) մասին:

Պատասխան


Համացանցում ամենաշատ որոնվող բառերը առնչություն ունեն պոռնկագրության (պոռնոգրաֆիայի) հետ։ Այն մի անվերասկելի աճ է ապրում մերօրյա աշխարհում։ Ամենայն հավանականությամբ, սատանան սեռական հարաբերությունների ապականության ու պղծման ոլորտում հաջողվել է ավելի, քան որևէ այլ ոլորտում։ Նա վերցրել է բարի և ճիշտ հարաբերությունը (սիրով լցված ամուսինների միջև սեռական կյանքը) և փոխարինալ այն կրքով, պոռնկագրությամբ, շնությամբ, բռնաբարությամբ ու համասեռամոլությամբ։ Պոռնկագրությունը կարող է մշտապես աճող պղծության և անբարոյության ժայռի վրա սայթաքելու առաջին քայլը լինել (Հռոմեացիս 6․19)։ Պոռնկագրության գերող բնույթը բավականին լավ է ուսումնասիրված։ Նման թմրամոլներին, որոնք ավելի ու ավելի մեծ չափաբաժինների կարիք են զգում նույն «հաճույքի» մակարդակին հասնելու համար, պոռնկագրությունը նույնպես մարդուց պահանջում է ավելի ու ավելի խորը գնալ պղծության մակարդակներում ու պիղծ ցանկություններում։

Մեղքի երեք հիմնական դասկարգումներն են մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը և այս աշխարհի ամբարտավանությունը (Ա Հովհաննես 2․16)։ Պոռնկագրությունն, անկասկած, մարդու մոտ մարմնի ցանկություն է առաջացնում և հենց աչքերի ցանկության դրսևորում է։ Այն չի տեղավորվում Փիլիպպեցիս 4․8 խոսքում տրված մտածելու ոլորտների սահամանափակումների շրջանակներում։ Պոռնկագրությունը կախվածություն է առաջացնում (Ա Կորնթացիս 6․12, Բ Պետրոս 2․19) և կործանարար ազդեցություն ունի մարդու կյանքի վրա (Առակաց 6․25-28, Եզեկիել 20․30, Եփեսացիս 4․19)։ Մտքի մեջ մյուս մարդկանց հանդեպ սեռական ցանկություն ունենալը, որը հենց պոռնկագրության էությունն է, մեղք է Աստծո հանդեպ (Մատթեոս 5․28)։ Երբ պոռնկագրության հանդեպ կախվածությունն ակնհայտորեն մարդու կյանքի մաս է կազմում, և նա չի ձգտում ազատվել դրանից կամ փոխել իր վարքագիծն այս առումով, ապա դա կարող է խոսել այն մասին, որ տվյալ մարդը փրկված չէ (Ա Կորնթացիս 6․9-12)։

Պոռնկագրության ճահճի մեջ հայտնված մարդկանց համար Աստված ունի ելք և կարող է հաղթանակ պարգևել նրանց։ Արդյոք ներգրավվա՞ծ եք պոռնկագրության մեջ և ելք եք փնտրում դրանից ազատվելու համար։ Ահա որոշ քայլեր, որոնք Ձեզ կուղղորդեն դեպի հաղթանակ՝ 1) Խոստովանեք Ձեր մեղքն Աստծուն (Ա Հովհաննես 1․9)։ 2) Խնդրեք Աստծուն, որպեսզի մաքրի, նորոգի ու փոխակերպի Ձեր միտքը (Հռոմեացիս 12․2)։ 3) Խնդրեք Աստծուն, որպեսզի լցնի Ձեր միտքը ճշմարիտ, պարկեշտ, արդար, անարատ, բարեհամբավ, առաքինի ու գովելի բաներով (Փիլիպպեցիս 4․8)։ 4) Սովորեք Ձեր մարմինը սրբության մեջ պահել (Ա Թեսաղոնիկեցիս 4․3-4)։ 5) Հասկացեք սեռական կյանքի իրական իմաստը և միայն ամուսնական կյանքի շրջանակներում բավարարեք Ձեր սեռական կարիքները (Ա Կորնթացիս 7․1-5)։ 6) Գիտակցեք, որ եթե Հոգու մեջ ընթանաք, ապա չեք կատարի մարմնի ցանկությունները (Գաղատացիս 5․16)։ 7) Գործնական քայլեր ձեռնարկեք, որպեսզի Ձեզ հեռու պահեք նման նկարներից ու տեսանյութերից։ Համակարգչի մեջ ներբեռնեք պոռնկագրության արգելանք դնող ծրագրեր, սահամանափակեք հեռուստատեսության ու տեսանյութերի դիտումը, ինչպես նաև մեկ ուրիշ հավատացյալ գտեք, ով կաղոթի Ձեզ համար և ում հաշվետու կլինեք։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը պոռնկագրության (պոռնոգրաֆիայի) մասին:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries