Հարց
Արդյոք Աստվածաշունչը դատապարտո՞ւմ է ստրկատիրությունը։
Պատասխան
Մի տարածված մոտեցում կա, որը հակված է ստրկատիրությանը նայել որպես անցյալի իրողության։ Սակայն կանխատեսումները ցույց են տալիս, որ այսօր 27 միլիոն մարդ գտնվում է ստրկության որևէ տեսակի զոհ են՝ ստիպողական աշխատանքի, սեռական շահագործման կամ ստրկության այլ տեսակների։ Որպես մեղքի սրտկությունից ազատագրվածներ, Քրիստոսի հետևորդները պետք է ցանկացած սրտկության դեմ պայքարի առաջամարտիկները լինեն աշխարհում։ Սակայն հարց է առաջանում, թե ինչո՞ւ Աստվածաշունչը խիստ կերպով չի արտահայտվում ստրկատիրության դեմ։ Ինչո՞ւ է Աստվածաշունչը անգամ, կարծես, նաև աջակցում մարդկանց սրտկության փորձառությանը։
Աստվածաշունչը հատուկ կերպով չի դատապարտում ստրկությունը։ Այն կանոնակարգում է ստրուկների հանդեպ նրանց տերերի վերաբերմունքը (Բ Օրինաց 15․12-15, Եփեսացիս 6․9, Կողոսացիս 4․1), սակայն չի արգելում ստրկատիրությունը։ Շատերը չեն կարողանում ճիշտ ըմբռնել այն փաստը, որ աստվածաշնչյան ժամանակների ստրկությունը շատ տարբեր էր ստրկության այն դրսևորումներից, որոնք առկա են եղել նախորդ մի քանի դարերի ընթացքում աշխարհի տարբեր հատվածներում։ Աստվածաշնչում նկարագրվող ստրկությունը չէր կառուցվում միայն մեկ ռասսայի ներկայացուցիչների վրա։ Մարդիկ չէին ստրկացվում իրենց ազգային պատկանելության կամ մաշկի գույնի պատճառով։ Աստվածաշնչյան ժամանակներում ստրկությունը հիմնված էր տնտեսական գործունեության և մարդու սոցիալական կարգավիճակի վրա։ Մարդիկ իրենք իրենց ստրկության էին վաճառում պարտքերը մարելու կամ սեփական ընտանիքի համար ապրուստ հոգալու համար։ Նոր Կտակարանի ժամանակներում երբեմն բժիշկները, իրավաբաններն ու քաղաքական գործիչները կարող էին ինչ-որ մեկի ստրուկը լինել։ Ոմանք, իրականում, սեփական կամքով էին ընտրում ստրուկ լինելը, որպեսզի իրենց տերերը հոգան իրենց ապրուստի կարիքները։
Վերջին մի քանի դարերի ստրկատիրությունը հաճախ հիմնված է եղել բացառապես մարդկանց մաշկի գույնի վրա։ Միացյալ Նահանգներում մարդիկ իրենց ազգային պատկանելության պատճառով ընկալվում էին որպես ստրուկներ, իսկ շատերն էլ հավատում էին, թե սևամորթները ստորադաս մարդկային արարածներ են։ Աստվածաշունչը դատապարտում է ռասսայական հիմքի վրա ստրկատիրության դրսևորումները, քանի որ սովորեցնում է, որ մարդը արարվել է Աստծո կողմից և Նրա պատկերով (Ծննդոց 1․27)։ Միևնույն ժամանակ, Հին Կտակարանը թույլատրում էր տնտեսական հիմքի վրա ստրկությունը և կանոնակարգում էր այն։ Կարևոր է հասկանալ, որ Աստվածաշնչի թույլատրած ստրկությունը ոչ մի կերպ նման չէ աշխարհին ողբերգական հարված հասցրած վերջին դարերի ռասսայական ստրկատիրությանը։
Ավելին, թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարանները դատապարտում են «մարդագողությունը», ինչը տեղի էր ունենում Աֆրիկայում 19-րդ դարում։ Աֆրիկացիները դառնում էին ստրուկներ որսողների զոհը, որոնք էլ նրանց վաճառում էին ստրկավաճառներին, որոնք էլ իրենց հերթին նրանց հասցնում էին Նոր Աշխարհ որպես պլանտացիաների ու ֆերմաների համար անհրաժեշտ աշխատուժ։ Նման գործունեությունը զազրելի է Աստծո համար։ Իրականում, նման հանցանքի համար Մովսեսի օրենքը մահապատիժ էր նախատեսում․ «Ով որ մարդ գողանա ու վաճառի նրան կամ նրան պահի իր ձեռքի տակ, նա անպատճառ պիտի սպանվի» (Ելից 21․16)։ Նմանապես, Նոր Կտակարանում ստրկավաճառները թվարկված են «անմաքուրների ու պիղծերի» ցուցակում և նույն դասակարգի մեջ են ծնողասպանների, մարդասպանների, անառակների, համասեռամոլների, ստախոսների ու սուտ երդում անողների հետ միասին (Ա Տիմոթեոս 1․8–10)։
Եվս մեկ կարևոր ճշմարտություն է այն, որ Աստվածաշնչի նպատակը փրկության ճանապարհը ցույց տալն է, այլ ոչ թե հասարակության մեջ բարեփոխումներ իրականացնելը։ Աստվածաշունչը հաճախ է խնդիրներին ներքին մոտեցում ցուցաբերում։ Եթե անձնավորությունը Աստծո փրկությունն ընդունելուց հետո վերապրում է Տիրոջ ողորմությունը, սերն ու շնորհը, ապա Աստված կբարեփոխի նրա հոգին, կփոխի նրա մտածելակերպն ու վարքագիծը։ Մեղքի ստրկությունից ազատագրության պարգևն Աստծո ձեռքից ընդունած մարդը սեփական հոգու բարեփոխման շնորհիվ կգիտակցի, որ մեկ այլ անձնավորությանը ստրկացնելը սխալ արարք է։ Պողոս առաքյալի հետ միասին նման մարդը կտեսնի, որ ստրուկը կարող է «Տիրոջ մեջ եղբայր» լինել (Փիլիմոն 1․16)։ Աստծո շնորհն իրապես վերապրած մարդը շնորհ կցուցաբերի նաև մյուսների հանդեպ։ Սա ստրկատիրության դեմ Աստվածաշնչի դեղատոմսն է։
English
Արդյոք Աստվածաշունչը դատապարտո՞ւմ է ստրկատիրությունը։