Հարց
Ի՞նչ է համակարգված աստվածաբանությունը:
Պատասխան
«Համակարգված» տերմինը խոսում է մի բանի մասին, ինչը դրված է որոշակի համակարգի մեջ։ Համակարգված աստվածաբանությունը, հետևաբար, աստվածաբանության դասակարգումն է մի համակարգի մեջ, որն անդրադառնում է դրա տարբեր ոլորտներին։ Օրինակ, Աստվածաշնչի բազմաթիվ գրքեր տեղեկություններ են փոխանցում հրեշտակների վերաբերյալ։ Դրանցից ոչ մեկը, սակայն, ամբողջական տեղեկատվություն չի փոխանցում հրեշտակների մասին։ Համակարգված աստվածաբանությունը հավաքագրում է հերշտակների մասին ողջ տեղեկատվությունը Աստվածաշնչի բոլոր գրքերից և դասակարգում այն մի համակարգի մեջ, որը կոչվում է հրեշտակաբանություն։ Ահա սա է համակարգված աստվածաբանությունը՝ Աստվածաշնչյան ուսուցումները դասակարգերի համակարգի մեջ առանձնացնելը։
Աստծո մասին գիտությունը կամ պատերոլոգիան Հայր Աստծո մասին ուսունասիրությունն է։ Քրիստոսաբանությունը Որդի Աստծո՝ Տեր Հիսուս Քրիստոսի մասին ուսումնասիրությունն է։ Պնևմատոլոգիան Սուրբ Հոգի Աստծո մասին գիտությունն է։ Բիբլիոլոգիան Աստվածաշնչի մասին ուսումնասիրությունն է։ Սոտերոլոգիան փրկության մասին ուսումնասիրությունն է։ Եկեղեցաբանությունը եկեղեցու մասին ուսումնասիրությունն է։ Հրեշտակաբանությունը հրեշտակների մասին ուսումնասիրությունն է։ Քրիստոնեական դիվաբանությունը քրիստոնեական տեսանկյունից դևորի մասին ուսումնասիրությունն է։ Քրիստոնեական մարդաբանությունը մարդկության մասին քրիստոնեկան տեսանկյունից ուսումնասիրությունն է։ Մեղսաբանությունը մեղքի մասին ուսումնասիրությունն է։ Համակարգված աստվածաբանությունը կարևոր գործիք է, որն օգնում է մեզ դասակարգված կերպով ընկալելու և ուսուցանելու Աստվածաշնչյան ճշմարտությունները։
Ի հավելումն համակարգված աստվածաբանության, կան նաև աստվածաբանության այլ դասակարգումներ։ Աստվածաշնչյան աստվածաբանությունը Աստվածաշնչի որոշակի գրքի (կամ գրքերի) ուսումնասիրությունն է՝ կենտրոնանալով դրանում առկա աստվածաբանության որոշ կողմերի վրա։ Օրինակ, Հովհաննեսի ավետարանը բավականին քրիստոսաբանական ուղղվածություն ունի և կենտրոնանում է Քրիստոսի աստվածության վրա (Հովհաննես 1․1,14, 8․58, 10․30, 20․28)։ Պատմական աստվածաբանությունը վարդապետությունների և պատմության ընթացքում եկեղեցում դրանց զարգացման ուսումնասիրությունն է. Դոգմատիկ աստվածաբանությունը քրիստոնեական որոշակի խմբերի համակարգված վարդապետությունների ուսումնասիրությունն է, որոնց օրինակ է կալվինիստական աստվածաբանությունը կամ դիսպենսացիոն աստվածաբանությունը։ Ժամանակակից աստվածաբանությունը այն վարդապետություննների ուսումնասիրությունն է, որոնք վերջերս են զարգացել կամ հայտնվել ուշադրության կենտրոնում։ Անկախ աստվածաբանության տեսակի ուսումնասիրությունից, կարևոր է, որ ուսումնասիրվում է աստվածաբանությունը։
English
Ի՞նչ է համակարգված աստվածաբանությունը: