Հարց
Ովքե՞ր էին տասներկու (12) աշակերտները / Հիսուս Քրիստոսի առաքյալները:
Պատասխան
«Աշակերտ» բառը նկարագրում է սովորողի կամ հետևորդի։ «Առաքյալ» բառը բառը նկարագրում է ուղարկված մեկին։ Տեր Հիսուսի Երկրի վրա եղած ժամանակ Նրա տասներկու հետևորդները կոչվեցին աշակերտներ։ Տասներկու աշակերտները հետևում էին Հիսուս Քրիստոսին, սովորում էին Նրանից և մարզվում Նրա կողմից։ Իր հարությունից ու համբարձվելուց հետո Տեր Հիսուսը Իր աշակերտներին ուղարկեց Իր վկայությունը մարդկանց տանելու համար (Մատթեոս 28․18-20, Գործք 1․8)։ Հետագայում նրանց անվանեցին տասներկու առաքյալներ։ Նշենք նաև, որ անգամ Տեր Հիսուսի Երկրի վրա եղած օրերում գործածվում էին թե՛ «աշակերտներ» և թե՛ «առաքյալներ» կոչումները ։
Տասներկու աշակերտների/առաքյալների սկզբնական ցանկը թվարկված է Մատթեոս 10․2-4 հատվածում․ «Տասներկու առաքյալների անունները սրանք են. առաջին՝ Սիմոն, որ Պետրոս անվանվեց, նրա եղբայր Անդրեասը, Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես, Փիլիպպոս ու Բարթողոմեոս, Թովմաս ու Մատթեոս մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբեոս, Սիմոն Կանանացի ու Հուդա Իսկարիովտացի, որը և մատնեց նրան»։ Աստվածաշունչը տասներկու աշակերտների անունները թվարկում է նաև Մարկոս 3․16-19 և Ղուկաս 6․13-16 հատվածներում։ Այս երեք հատվածների համեմատության ժամանակ անունների մեջ աննշան տարբերություններ ենք նկատում։ Հավանաբար, Թադևոսին նաև «Հակոբոսի որդի Հուդա» (Ղուկաս 6․16) և Ղեբեոս (էին անվանում 10․3)։ Սիմոն նախանձայույզը նաև հայտնի էր Սիմոն քանանացի անունով (Մարկոս 3․18)։ Հուդա իսկարիովտացին, ով մատնեց Տեր Հիսուսին, հետագայում փոխարինվեց Մատաթիայով (տե՛ս Գործք 1․20-26)։ Որոշ աստվածաբանների կարծիքով Մատաթիան «ոչ վավեր» առաքյալ էր և Հուդա Իսկարովտացուն փախարինողի հարցում Աստծո ընտրությունը Պողոս առաքյալն էր։
Տասներկու աշակերտները/առաքյալները սովորական մարդիկ էին, որոնց Աստված օգտագործեց արտասովոր կերպով։ Նրանց մեջ կային ձկնորսներ, ինչպես նաև մաքսավոր և հեղափոխական։ Ավետարանը նկարագրում է Տեր Հիսուսին հետևող այս տասներկու մարդկանց ձախողումները, պայքարները և կասկածները։ Տեր Հիսուսի հարության ու համբարձման վկաները դառնալուց հետո Սուրբ Հոգին Նրա աշակերներին/առաքյալներին փոխակերպեց և դարձրեց Աստծո զորավոր մարդիկ, ովքեր աշխարհը գլխիվայր շուռ տվեցին (Գործք 17․6)։ Ի՞նչն էր փոխվել։ Նրանք «Հիսուսի հետ էին եղել» (Գործք 4․13)։ Թող նույն նկարագիրը իրական լինի նաև մեր առումով։
English
Ովքե՞ր էին տասներկու (12) աշակերտները / Հիսուս Քրիստոսի առաքյալները: