settings icon
share icon
Հարց

Ինչո՞ւ է կույսից ծնվելը կարևոր:

Պատասխան


Կույսից ծնված լինելու վարդապետությունը մեծ կարևորություն է ներկայացնում (Եսայիա 7․14, Մատթեոս 1․23, Ղուկաս 1․27,34)։ Նախ, եկեք տեսնենք, թե ինչպես է Աստվածաշունչը նկարագրում այդ իրադարձությունը։ Որպես պատասխան Մարիամի «Այդ ինչպե՞ս կլինի» հարցին (Ղուկաս 1․34), Գաբրիելն ասաց․ «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ․․․» (Ղուկաս 1․35)։ Հրեշտակը նաև քաջալերեց Հովսեփին, որպեսզի նա չվախենա Մարիամի հետ ամուսնանալուց, և ասաց հետևյալ խոսքերը․ «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնել քո կնոջը՝ Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է» (Մատթեոս 1․20)։ Մատթեոսը նկարագրում է նաև, որ կույսը «հղիացավ Սուրբ Հոգուց» (Մատթեոս 1․18)։ Գաղատացիս 4․4 խոսքը նույնպես խոսում է կույսից ծնվելու մասին․ «Աստված Իր Որդուն ուղարկեց, որը կնոջից ծնվեց»։

Այս հատվածներից պարզ է դառնում, որ Հիսուսի ծնունդը Մարիամի մարմնում Սուրբ Հոգու գործած հրաշքի արդյունք է, որի մեջ նրագրավված էին ոչ նյութականը (Հոգին) և նյութականը (Մարիամի արգանդը)։ Մարիամն, անշուշտ, չէր կարող ինքնահղիանալ, և այս իմաստով նա դատարկ «անոթ» էր միայն։ Միայն Աստված կարող է իրագործել մարմնավորման հրաշքը։

Այնուամենայնիվ, Մարիամի և Հիսուսի միջև ֆիզիկական կապի մերժումը կնշանակեր, որ Հիսուս լիովին մարդ չէր։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Հիսուս լիովին մարդ էր՝ ճիշտ այնպիսի ֆիզիկական մարմնով, ինչպիսին մենք ունենք։ Այս ամենը Նա Մարիամից էր ստացել։ Միևնույն ժամանակ, Հիսուս լիովին Աստված էր՝ հավիտենական ու մեղքից ազատ բնույթով (Հովհաննես 1․14, Ա Տիմոթեոս 3․16, Եբրայեցիս 2․14-17)։

Հիսուս չծնվեց մեղքի մեջ, այսինքն՝ Նա չուներ մեղքի բնույթ (Եբրայեցիս 7․26)։ Մեղքի բնույթը սերնդե սերունդ փոխանցվում է հոր միջոցով (Հռոմեացիս 5․12,17,19)։ Կույսից ծնվելը կանգնեցրեց մեղքի բնույթի փոխանցումը և հավիտենական Աստծո համար կատարյալ մարդ դառնալու հնարավորություն ստեղծեց։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ինչո՞ւ է կույսից ծնվելը կարևոր:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries