Հարց
Ո՞վ է ստեղծել Աստծուն։ Որտեղի՞ց է Աստված առաջացել:
Պատասխան
Աթեիստների և քննադատների ընդհանուր փաստարկն այն է, որ եթե ամեն բան իր պատճառն ունի, ապա Աստված նույնպես պետք է պատճառ ունենա։ Եվ այդ ենթադրությունից հետո նրանք հետևություն են անում, որ եթե Աստված ունի պատճառ, ապա Նա արդեն Աստված չէ (և եթե Աստված Աստված չէ, ուրեմն Աստված գոյություն չունի)։ Այս տրամաբանությունը «Ո՞վ է ստեղծել Աստծուն» ավելի պարզ հարցի բարդ շարադրանքն է։ Բոլորը գիտեն, որ ոչնչից հնարավոր չէ ինչ-որ բան ստեղծել»։ Հետևաբար, եթե Աստված «ինչ-որ բան» է, ապա Նա պետք է ունենա պատճառ, այնպես չէ՞։
Հարցը խաբուսիկ է, քանի որ հիմնվում է կեղծ ենթադրության վրա, թե Աստված ինչ-որ տեղից է առաջացել, իսկ հետո հարց է ծագում, թե որտեղի՞ց։ Այս ամենի պատասխանն այն է, որ դա անիմաստություն է։ Սա նման է այն բանի, որ մեկը Ձեզ հարցնի․ «Ինչ բույր ունի կապույտ գույնը»։ Կապույտը այն դասակարգի երևույթ չէ, որն օժտված է բույր ունենալու հատկանիշով, և նման հարցն, ինքնին, անիմաստ է։ Նույն կերպ, Աստված այն դասակարգի մեջ չէ, որտեղ իրերն ու երևույթները ստեղծված են և ունեն պատճառ։ Աստված անստեղծ է և առանց պատճառի։ Նա պարզապես գոյություն ունի։
Որտեղի՞ց գիտենք դա։ Մենք գիտենք, որ ոչնչից չի կարող ինչ-որ բան ստեղծվել։ Հետևաբար, եթե երբևէ եղել է այնպիսի ժամանակ, որ բացարձակապես ոչինչ գոյություն չի ունեցել, ապա ոչինչ էլ չէր կարող առաջանալ այդ ոչնչից։ Սակայն մենք տեսնում ենք, որ այսօր շատ բաներ գոյություն ունեն։ Այս տրամաբանությամբ մենք կարող ենք եզրահանգել, որ չէր կարող լինել մի այնպիսի ժամանակ, որ ոչինչ գոյություն չի ունեցել, ապա ինչ-որ բան պետք է, որ միշտ գոյություն ունեցած լինի։ Այդ մշտապես գոյություն ունեցողին է, որ մենք Աստված ենք կոչում։ Աստված չունի պատճառ, այլ հանդիսանում է ամեն արարված բանի պատճառը։ Աստված չի ստեղծվել, այլ Նրանով է ստեղծվել տիեզերքն ու ամեն բան, որ դրանում գոյություն ունի։
English
Ո՞վ է ստեղծել Աստծուն։ Որտեղի՞ց է Աստված առաջացել: